COVID-19 Travel Update: Learn More

Նկարչություն բատիկի վրա Բուդուարթում

Նկարչություն բատիկի վրա Բուդուարթում նկար

Բացահայտեք ձեր ստեղծագործականությունը` նկարելով բատիկի վրա՝ նկարիչներ Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի ղեկավարությամբ, իրենց Բուդուարթ կոչվող արվեստանոց ստուդիայում: Աշխատելիս վայելեք թեյը և սուրճը, կամ գինին, որը հնարավոր է գնել՝ ձեր ստեղծագործականությունն ավելի արտահայտիչ դարձնելու համար:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ, ամուսիններ Արմանը և Մարգարիտան հաճույքով կիսում են իրենց գեղարվեստական տաղանդը բոլոր այցելուների հետ: Նրանց հետ դուք կմասնակցեք բատիկ շարֆերի ստեղծման գործընթացին՝ սկզբից մինչև վերջ: Նախևառաջ էսքիզը կգծեք հալված մոմով, որը այն պահպանում է, մինչդեռ դուք վառ գույներով ներկում եք։ Մոմը հալեցնելուց հետո կբացահայտեք ձեր ստեղծած գեղեցիկ, պայծառ աքսեսուարը:

Արմանի և Մարգարիտայի էսքիզներից շատերը ոգեշնչվել են Դիլիջանի գեղեցիկ բնությունից և ճոճվող սոճիներից։ Դիլիջանի սրտում գտնվող իրենց արվեստանոցում դուք կարող եք ընկղմվել այդ նույն ստեղծագործական միջավայրի մեջ և հայկական ոգեշնչման այդ մի կտորը ձեզ հետ տուն տանել:

Դասերը տևում են մոտավորապես երկու ժամ և հասանելի են մինչև 15 հոգու համար: Արմանը և Մարգարիտան իրենց արվեստանոցում առաջարկում են նաև նկարչության և զարդերի պատրաստման դասեր:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Դիլիջանի գեղեցիկ բնական միջավայրը և հեզաճկուն սոճիների անտառները վաղուց է ինչ ոգեշնչման աղբյուր են Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի համար: Որպես նկարիչներ և ոսկերիչներ՝ զույգը հիմնել է «ԲուդուԱրթ» ստուդիան, որը հյուրերին հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ վայելելով ընկերների ներկայությունը և հնարավոր մի բաժակ գինի: Բուդուարթի արհեստանոցում և պատկերասրահում արվեստագետները, արվեստասերներն կարող են հավաքվել զարդեր պատրաստելու կամ բատիկայի վրա նկարելու հանգիստ ընկերական միջավայրում՝ Արմանի և Մարգարիտայի ուղղորդմամբ:

Artist Margarita helps a visitor with his painting. Մարգարիտան այցելուներին սովորեցնում է նկարել:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

An example of one of Arman and Margarita's beautiful pieces. Արմանի և Մարգարիտայի գեղեցիկ աշխատանքներից մեկը:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The natural setting of Dilijan comes alive in these batik scarves. Դիլիջանի բնական միջավայրը կենդանանում է այս բատիկ շարֆերի մեջ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

One visitor paints his scarf as Margarita and her son watch. Մարգարիտան և իր որդին հետևում են, թե ինչպես է զբոսաշրջիկը նկարում շարֆի վրա:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։