COVID-19 Travel Update: Learn More

Պրոֆեսիոնալ նկարչության դասեր Բուդուարթում

Պրոֆեսիոնալ նկարչության դասեր Բուդուարթում նկար

Արման Բադեյանը և Մարգարիտա Մալխասյանը, արվեստագետ ամուսիններ են, ովքեր հիմնել են Բուդուարթը 2008 թվականին` որպես արվեստանոց, որտեղ այցելուները կարող են ընկերների հետ բացահայտել իրենց ստեղծագործականությունը՝ հարմարավետ մթնոլորտում: Արմանը արվեստանոցում առաջարկում է նկարչության դասեր: Աշխատելիս կվայելեք թեյ և սուրճ, կամ գինի, որը կարող եք գնել՝ ձեր ստեղծագործականությունն ավելի արտահայտիչ դարձնելու համար:

Դիլիջանում գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ՝ Արմանը և Մարգարիտան ոգեշնչվել են նկարիչ և բանահյուս Հովհաննես Շարամբեյանից, ով աշխատել է Դիլիջանում ավելի քան երեսուն տարի և աջակցել Ժողովրդական արվեստի թանգարանի ստեղծմանը և Դիլիջանի պատմական որոշ հատվածների վերակառուցմանը: Արմանի և Մարգարիտայի կտավները արտացոլում են Դիլիջանի անտառապատ լանդշաֆտի և ճոճվող սոճիների գեղեցկությունը:

Արմանի ղեկավարությամբ կարող եք բնապատկերներ նկարել և ձեզ հետ տանել ձեր ստեղծագործությունը՝ որպես հուշանվեր: Դասը տևում է մոտավորապես երեք ժամ: Արմանը և Մարգարիտան իրենց արվեստանոցում առաջարկում են նաև բատիկի և զարդերի պատրաստման վարպետաց դասեր:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Դիլիջանի գեղեցիկ բնական միջավայրը և հեզաճկուն սոճիների անտառները վաղուց է ինչ ոգեշնչման աղբյուր են Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի համար: Որպես նկարիչներ և ոսկերիչներ՝ զույգը հիմնել է «ԲուդուԱրթ» ստուդիան, որը հյուրերին հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ վայելելով ընկերների ներկայությունը և հնարավոր մի բաժակ գինի: Բուդուարթի արհեստանոցում և պատկերասրահում արվեստագետները, արվեստասերներն կարող են հավաքվել զարդեր պատրաստելու կամ բատիկայի վրա նկարելու հանգիստ ընկերական միջավայրում՝ Արմանի և Մարգարիտայի ուղղորդմամբ:

Arman and Margarita are both graduates of Yerevan State Academy of Fine Art. Արմանն ու Մարգարիտան Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ են:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

View of BuduArt gallery interior. Բուդուարտ պատկերասրահի ներսում:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Arman stands next to one of his paintings in his studio. Արմանը կանգնած է իր արվեստանոցում՝ իր աշխատանքի դիմաց:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Paintings cover the wall of BuduArt studio, which serves as a gathering place for artists and art enthusiasts. Բուդուարտի պատը զարդարված է նկարներով: Այն ծառայում է որպես նկարիչների և արվեստասերների հավաքատեղի:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։