Վայոց ձորի խաղողի այգիները (Լուսանկարը՝ Սոսի Մածունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Տարածիր Հայաստանդ

Մենք ցանկանում ենք ավելին իմանալ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և խթանման ձեր ջանքերի մասին:

«Իմ Հայաստան» ծրագիրը փնտրում է կազմակերպություններ և անհատներ, ովքեր ներգրավված են մշակութային զբոսաշրջության ոլորտում և մեզ կպատմեն զբոսաշրջային փորձառությունների և արտադրանքների մասին, որոնք աջակցում կամ պահպանում են Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Դրանց թվում են մշակութային ժառանգության տուրիստական փորձառությունները, որոնք կնպաստեն Հայաստանի բնական և մշակութային ժառանգության կայունությանը, կստեղծեն նոր կամ կընդլայնեն առկա զբոսաշրջության փորձը, կստեղծեն աշխատատեղեր կամ կավելացնեն տարածաշրջանային տնտեսական հնարավորություններ, կառաջարկեն այցելուների համար եզակի, անվտանգ և արտառոց փորձառություններ և կխրախուսեն այցելուներին երկարացնել իրենց կացությունը Հայաստանում:

Այս մշակութային զբոսաշրջության ժառանգության փորձառությունները կարող են ներառել մշակութային կամ բնության թեմայի շուրջ շրջագայություններ, քայլք կամ արշավ, մշակութային ոլորտի վարպետաց դասեր, օրինակ՝ ասեղնագործություն, խեցեղեգործություն, կամ հայկական սննդի և խմիչքի պատրաստման և համտեսի դասեր։

Եթե դուք սեփականատեր եք, ղեկավարում կամ աշխատեցնում եք մշակութային ժառանգության զբոսաշրջային ձեռնարկություն և ցանկանում եք ավելին իմանալ Իմ Հայաստան ծրագրի հետ աշխատելու հնարավորությունների մասին, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված ձևաթուղթը լրացնելով։

Մենք ներկայումս փնտրում ենք կապեր Վայոց ձորում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում և Շիրակում։

Միասին մենք կարող ենք ուժեղացնել և ամրապնդել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և խթանման ջանքերը և պահպանել այս հարուստ մշակութային ժառանգությունը ապագա սերունդների համար:

Word Count: 0

Տարածիր Հայաստանդ

Ներգրավվա՞ծ եք Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման կամ խթանման գործում․ մենք փնտրում ենք կազմակերպություններ կամ անհատներ, որոնք աջակցում են Հայաստանում մշակութային ժառանգությանը։

Իմանալ ավելին

Միացիր մշակութային համայնքին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։