(Sossi Madzounian / Smithsonian)

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպիսի՞ն է Հայաստանի կլիման

Հայաստանը ունի չոր, բարձրադիր կլիմա, թեև Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերը անձրևոտ են և այնտեղ առավել անձրևներ են տեղում վաղ գարնանը։ Ընդհանուր առմամբ, կանոնը հետևյալն է՝ ավելի ցածրադիր վայրերում եղանակը ավելի տաք է և ավելի կանխատեսելի:

Երկրի տարածքում գարունը մեղմ է, իսկ գյուղական տարածքները ծածկված են վայրի ծաղիկներով:

Աշունը երկար է, հիմնականում տաք օրերով և կայուն եղանակային պայմաններով։ Շատ ծառեր աշնանային շրջանում գույները փոխում են դեղինի և նարնջագույնի: Ամառը Երևանում կարող է շատ շոգ լինել՝ շատ քիչ կամ առանց թեթև քամու՝ մի քանի օր շարունակ։ Եղանակը հյուսիսային մարզերում և լեռներում ավելի զով է։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը իջնում է մինչև -10°C և լեռնային գոտիներում որոշ օրերի ընթացքում կարող է հասնել մինչև -30°C։ Ձմռան ամիսներին ձյան և սառույցի պատճառով լեռնային մայրուղիները և լեռնանցքները երբեմն անանցանելի են:

Ինչպե՞ս հասնել Հայաստան

Հայաստանում կա երկու միջազգային օդանավակայան․ մեկը Երևանում՝ մայրաքաղաքում, իսկ մյուսը՝ Գյումրիում։ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից հեռավոր չվերթների մեծ մասը ժամանում են միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Թռիչքների տևողությունը խոշոր միջազգային հանգույցներից՝

Հայաստանը ունի չորս հարևան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան և Թուրքիա։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բաց չեն, հետևաբար Հայաստան հնարավոր է հասնել միայն Վրաստանով և Իրանով։ Հայաստանի և Վրաստանի միջև հինգ սահմանային անցուղիներ կան և մեկ սահմանային անցակետ Իրանի հետ: Նշենք, որ այդ սահմանային անցակետերը օրական 24 ժամ կարող են բաց չլինել, ուստի ճանապարհորդներին խորհուրդ է տրվում նախօրոք ստուգել, եթե նախատեսվում է սահմանը անցնել գիշերը կամ վաղ առավոտյան:

Ո՞րն է արժույթը

Հայկական դրամը (ՀՀԴ) Հայաստանի պաշտոնական արժույթն է։ Բոլոր կանխիկ գործարքները պետք է իրականացվեն ՀՀ դրամով, և այցելուները չպետք է ակնկալեն, որ դոլարը, եվրոն կամ այլ արժույթները լինեն լայնորեն ընդունելի: Բանկոմատները հեշտ հասանելի են Երևանում և խոշոր քաղաքներում, բայց ոչ պարտադիր հասանելի փոքր քաղաքներում կամ գյուղերում:

Հայաստանում ո՞ր լեզվով են խոսում

Հայերենը պաշտոնական և երկրում ամենատարածված խոսակցական լեզուն է։ Ռուսերենը նույնպես տարածված խոսակցական լեզու է և ամենուր դասավանդվում է դպրոցներում։ Անգլերենը դառնում է ավելի տարածված երկրորդ լեզու, հատկապես երիտասարդների շրջանում։ Քաղաքներում խանութների կամ մատուցողների համար հազվադեպ չէ խոսել անգլերեն, բայց դա ավելի քիչ է տարածված գյուղական վայրերում:

Ի՞նչ բերել Հայաստան

Եթե պլանավորում եք Հայաստան այցելել ամռանը, համոզվեք, որ վերցրել եք ձեր արևային կրեմը։ Միջինում՝ 1,800 մ բարձրության վրա արևը կարող է ավելի աններելի լինել, քան ցածր բարձրությունների վրա:

Եթե Հայաստան եք այցելում գարնանը կամ աշնանը, ի նկատի ունեցեք, որ ջերմաստիճանը գիշերը կնվազի և վերցրեք մի փոքր ավելի տաք բաճկոն, քան դուք կարող էիք ակնկալել: Եթե դուք երկիր այցելեք ձմռանը, համոզվեք, որ ձեզ հետ վերցրել եք ձեր ջերմ ձմեռային բաճկոնը, ձմեռային կոշիկները, տաք գլխարկը և մի զույգ տաք ձեռնոցներ:

Տարածիր Հայաստանդ

Ներգրավվա՞ծ եք Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման կամ խթանման գործում․ մենք փնտրում ենք կազմակերպություններ կամ անհատներ, որոնք աջակցում են Հայաստանում մշակութային ժառանգությանը։

Իմանալ ավելին

Միացիր մշակութային համայնքին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։