Տուրիստական խումբ Գյումրիում

Տուրիստների խումբը Գյումրիի զբոսավարների հետ (Լուսանկարը Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Զբոսավարներ Հյուսիսում

Սարո Օհանյան

​Սարո Օհանյան

Մասնագիտությամբ արևելագետ Սարոն մանկուց սիրահարված է հայրենի Լոռիի լանդշաֆտներին և իր սերը արտահայտում է՝ կազմակերպելով տարատեսակ արշավներ, ձիարշավներ՝ Լոռվա չքնաղ բնության ամենագողտրիկ արահետներով: Նա ծանոթ է Լոռվա բնաշխարհի բոլոր թաքնված հրաշալիքներին և մեծ ոգևորությամբ կիսվում է իր գիտելիքներով այցելուների հետ: Սարոն հատկապես հայտնի է՝ որպես ձիարշավային տուրեր կազմակերպող զբոսավար: Սարոյի ուղեկցությամբ դուք կծանոթանաք մարզի պատմամշակութային և բնական հուշարձաններին. նա անգիր գիտի Թումանյանական Լոռու բոլոր զբոսաշրջային արահետները:

Հիմնական ուղղություններ. Ալավերդի, Ախթալա, Հաղպատ, Սանահին, Արդվի, Օձուն, Դսեղ և այլն։

Լեզուներ. հայերեն, անգլերեն

www.facebook.com/medtrailrides
Էլ. հասցե. saro.ohanyan@yahoo.com
Հեռ. 374 43 807092

Ռոզ Հովհաննիսյան

Ռոզ Հովհաննիսյան

Լեզվաբանի մասնագիտության ընտրությունը Ռոզի պարագայում որոշ չափով նաև կանխատեսեց նրա ուղին զբոսաշրջության ոլորտում։ Չինարենի մասնագետ Ռոզը մեծ փորձ ունի Չինացի հյուրերին Հայաստանի բնությանը, պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու, բայց հայրենի Լոռին հատկապես առանձնահատուկ մեծ սիրով և նվիրվածությամբ է ներկայացնում: Եթե ցանկանաք դեպի Լոռի ձեր այցի ընթացքում նաև մասնակցել ռաֆթինգի՝ Դեբետ գետի վրա, ապա Ռոզը կուղեկցի ձեզ նաև այդ փորձառության ընթացքում, ինչպես նաև կարող է իրականացնել կրոնական, մշակութային և լեռնագնացության տուրեր։

Հիմնական ուղղություններ. Սանահին, Հաղպատ, Զարնի-Պարնի, Օձուն, Արդվի, Ախթալա, Նեղոց և Սեդվի։

Լեզուներ. հայերեն, չինարեն

Էլ. հասցե. rhovhannisyan@mail.ru
Հեռ. 374 98 923808

Նաիրա Ավագյան

Նաիրա Ավագյան

Նաիրան Քարինջից է, և համատեղում է զբոսավարությունը դպրոցում աշխատանքի հետ: Ամռան ամիսներին Նաիրան ձեզ պատրաստ է հյուրընկալել և ծանոթացնել հայրենի բնակավայրի պատմամշակութային արժեքներին և բնաշխարհին: Լինելով մանկավարժ՝ Նաիրիան աշխատում է նաև դպրոցական խմբերի և երեխաների հետ, ուղեկցում նրանց մարզի հայտնի զբոսաշրջային վայրերով, ծանոթացնում մեր պատմությանը, ավանդույթներին և տեղական կյանքի սովորություններին:

Հիմնական ուղղություններ. Քարինջ, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Դսեղ և Օձուն համայնքներ։

Լեզուներ. հայերեն, ռուսերեն

Էլ. հասցե. avagyan567765@gmail.com
Հեռ. 374 98 990353

Գարիկ Տիտանյան

Գարիկ Տիտանյան

Գարիկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Արվեստի քննադատության բաժնի շրջանավարտ է։ Արվեստաբանի մասնագիտությունը միայն նպաստել է, որ նա իր առաջ նպատակ դնի այցելուներին ծանոթացնել հայրենի Ալավերդու և հարակից տարածքների հետ: Արվեստի և փիլիսոփայության սիրահար Գարիկի տուրերը անմոռանալի տպավորություններ կպարգևեն Լոռու բնաշխարհին, քաղաքային և գյուղական կյանքին հաղորդակից դարձնող փորձառություններով:

Հիմնական ուղղություններ. Ալավերդի և հարակից համայնքներ

Լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե. titanyan95@gmail.com
Հեռ. 374 98 822030 | 374 96 822030​

Լիանա Ստեփանյան

Լիանա Ստեփանյան

Շատերի մոտ Գյումրին ասոցացվում է աղետի գոտու հետ․ դեռ մի քանի տարի առաջ քչերն էին նկատում պատմական հարուստ շերտեր ունեցող քաղաքը։ Բայց քաղաքն ունի հոգի, շունչ, պատմություններ, մարդկանց տալու դրական զգացողություններ։ Այս ամենը քաղաքի այցելուներին փոխանցելու համար Լիանա Ստեփանյանը և իր երկու ընկերները մոտավորապես 3-4 տարի առաջ նախաձեռնեցին «Արի Գյումրի»-ն: Մասնագիտությամբ արվեստաբան լինելը մեծապես նպաստեց հետաքրքիր տեսանկյունից քաղաքը դիտարկելուն։ Քաղաքային շրջայցերը հիմնականում ներքին շուկայի զբոսաշրջիկների համար են և կազմակերպվում են սոցիալական կայքերի միջոցով, սակայն քաղաքի այցելուները կարող են նաև անհատական տուրեր պատվիրել։

Հիմնական ուղղությունը. Գյումրու քաղաքային տուր

Լեզուները. հայերեն, անգլերեն, ռուսերեն։

www.facebook.com/arigyumri
Էլ. հասցե. liana.ner@mail.ru
Հեռ. +374 98 16 47 66

Լիզա Գասպարյան

Լիզա Գասպարյան

Մասնագիտությամբ լրագրող և PR մասնագետ Լիզա Գասպարյանի՝ հայրենի քաղաքի հանդեպ սերը պատճառ դարձավ, որ բազմազբաղ աշխատանքային առօրյայում տեղ հատկացնի նաև սիրելի Գյումրին այցելուներին ներկայացնելուն։ Այս հաճելի, բայց պատասխաանտու աշխատանքը Լիզան կատարում է մեծ էնտուզիազմով և նվիրումով․ նա ձեզ կծանոթացնի քաղաքի բոլոր շերտերին, կապահովի վառ, կոլորիտային տպավորությունները ու կուղեկցի սիրված ֆիլմերի ծանոթ վայրերով։ Երազելով Գյումրին դարձնել կայացած զբոսաշրջային կենտրոն՝ Լիզան արդեն իսկ սկսել է համագործակցել տեղացի այլ զբոսավարների, զբոսաշրջային ենթակառուցվածքների հետ, ուստի նրան կարող եք վստահել նաև տեղափոխության և գիշերակացի կազմակերպումը։

Հիմնական ուղղությունը․ Գյումրու քաղաքային շրջայց

Լեզուներ․ հայերեն

Էլ․ հասցե․ lizagasparyan85@gmail.com
Հեռ․ +374 98 71 15 25

Գայանե Պապիկյան

Գայանե Պապիկյան

Գյումրին անվանում են Վարպետաց քաղաք, արհեստի ու արվեստի քաղաք՝ շնորհիվ քաղաքի հարուստ մշակութային-գեղագիտական ժառանգության։ Յուրահատուկ ճարտարապետությամբ աչքի են ընկնում քաղաքի բոլոր շենքերը և փողոցները, ուստի քաղաքային շրջայցը ավելի հարուստ և տպավորիչ կդառնա, երբ ձեզ ուղեկցի արվեստաբան Գայանե Պապիկյանը։ Միաժամանակ դասավանդելով համալսարանում՝ Գայանեն իր գիտելիքներով կիսվում է նաև քաղաք այցելող հյուրերի հետ, ծանոթացնում քաղաքի ճարտարապետության առանձնահատկություններին, մասնագետի աչքով վերլուծում դրանց գեղագիտական և մշակութային արժեքները։ Գայանեն կարող է առաջարկել նաև ֆոտո և կինո, գաստրոնոմ, հեծանվային, երաժշտական, հնագիտական, քաղաքային և այլ հետաքրքիր տուր փաթեթներ:​

Հիմնական ուղղությունը․ Գյումրու քաղաքային շրջայց

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

Էլ․ հասցե․ gaya-papikyan@mail.ru
Հեռ․ +374 93 75 89 44

Ավետիք Վարդանյան

Ավետիք Վարդանյան

Գյումրին, որն աչքի է ընկնում իր ճարտարապետական հատուկ ձեռագրով և ոճերի առանձնահատկություններով, արվեստասեր այցելուներին ներկայացնելու շատ բան ունի։ Մասնագիտությամբ ճարտարապետ Ավետիք Վարդանյանը, ով ուսումը շարունակել է Միլանում, այժմ իր հոր՝ Ալբերտ Վարդանյանի և եղբոր՝ Հրաչյայի հետ իրենց արվեստանոցում հյուրընկալում են բազմաթիվ հյուրերի, որոնք ցանկանում են ծանոթանալ վարպետաց քաղաքի ժամանակակից վարպետներին և նրանց աշխատանքներին։ Ստոդիոյում շրջայցից զատ՝ Ավետիքը իրենց արվեստանոցի հյուրերին ուղկեցում է նաև քաղաքային շրջայցի՝ առանձնահատուկ կերպով շեշտադրելով Գյումրու ճարտարապետական ժառանգությունը։

Հիմնական ուղղություններ․ արվեստանոց, Գյումրու քաղաքային շրջայց

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Էլ․ հասցե․ avovardanyan@gmail.com
Հեռ․ +374 93 19 94 45

Վահե Մայլիյան

Վահե Մայիլյան

Վահե Մայիլյանը, ով փայտագործության վարպետ է, իր արհեստանոցում հյուրընկալում է զբոսաշրջիկներին և սովորեցնում փայտամշակման արվեստը։ Տավուշի անտառային լանդշաֆտը ու չքնաղ բնապատկերները ոգեշնչում են Վահեին, ինչը արտահայտվում է ոչ միայն փայտագործության մեջ մոտիվների կիրառմամբ, այլ նաև քայլարշավների կազմակերպմամբ։ Իջևանի այցելուները կարող են ծանոթանալ քաղաքի և նրա հարակից տարածքների պատմական և մշակութային, բնական լանդշաֆտներին․ Վահեն նաև ծանոթ է տարածքի թռչնաշխարհին, ուստի արշավները կարող են ուղեկցվել նաև թռչնադիտումներով։

Հիմնական ուղղություններ․ Իջևան և հարակից համայնքներ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

​Էլ․ հասցե․ mshatur@yandex.ru ​
Հեռ․ +374 93 02 29 21

Էլինա Քոչարյան

Էլինա Քոչարյան

Եթե պլանավորում եք այցելել Տավուշ, ապա ձեր ուղղությունների մեջ պարտադիր ներառեք Իջևանի գինու գործարանը, որտեղ պրոֆեսիոնալ զբոսավար Էլինայի ուղեկցությամբ շրջայց կկատարեք գործարանում, կծանոթանաք գինու արտադրության իջևանյան տեխնոլոգիաներին, այնուհետև Էլինան կկազմակերպի գինու համտես՝ մասնագիտորեն բացատրելով գինին համտեսելու, որակը գնահատելու և այլ նրբություններ, որ բնորոշ են իրական գինեսերներին։ Էլինան իրականացնում է նաև դասական տուրեր և քայլարշավներ Իջևանի հարակից տարածքներում։

Հիմնական ուղղություններ․ Իջևանի գինու գործարան, Իջևանի հարակից տարածքներ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Էլ․ հասցե․ elina.kocharyan@mail.ru​
Հեռ․ +374 77 09 39 93​

Ռուզան Ամիրյան

Ռուզան Ամիրյան

Մասնագիտությամբ տնտեսագետ Ռուզանն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Դիլիջանը՝ որպես Հայաստանի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայր, մեծ հնարավորություններ է ստեղծում տեղացի երիտասարդների համար, ովքեր իրենց քաղաքը ներկայացնում են այցելուներին, սիրահարեցնում քաղաքին և հրաժեշտ տալիս՝ անպայման վերադառնալու ակնկալիքներով։ Ռուզանն աշխատում է Թուֆենկյան հյուրանոցում և հաճախ հենց հյուրանոցի հյուրերն էլ դառնում են նրա զբոսաշրջիկները, ովքեր Ռուզանի ուղեկցությամբ ոչ միայն կարող են շրջել Դիլիջանում, ծանոթանալ քաղաքային կյանքին, մշակութային ժառանգությանը, այլ նաև քայլարշավներ իրականացնել Տավուշի գեղատեսիլ բնության գրկում։

Հիմնական ուղղություններ․ Դիլիջան և Տավուշի մարզի այլ վայրեր

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ amiryanruzan@gmail.com​
Հեռ․ +374 98 48 59 44, +374 95 58 84 44​

Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

Զբոսաշրջային հայտնի կենտրոն քաղաքում ապրելը տալիս է այնպիսի առավելություններ, որ անգամ բազմապրոֆիլ և զբոսաշրջության հետ առաջին հայացքից մասնագիտորեն կապ չունեցող երիտասարդները կարողանում են ստանձնել իրենց քաղաքը ներկայացնող դեսպանների դերը։ Մասնագիտությամբ ծրագրավորող Դավիթը, ով նաև ծրագրավորում է դասավանդում դպրոցում, ազատ ժամանակ ոչ միայն զբաղվում է սպորտով և երաժշտությամբ, այլև Դիլիջանի այցելուներին ցույց տալիս քաղաքը, կազմակերպում բազմաբովանդակ շրջայցեր և քայլարշավներ Տավուշի մարզի ողջ տարածքում։

Հիմնական ուղղություններ․ Դիլիջան, Տավուշի մարզ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն​

Էլ․ հասցե. david.hovhannisyan.92@mail.ru ​
Հեռ․ +374 98 64 44 20

Դավիթ Մարգարյան

Դավիթ Մարգարյան

Ֆրանսերենի դասախոս Դավիթ Մարգարյանը, ով դասավանդում է ԵՊՀ ԻՄ-ում, ազատ ժամանակ աշխատում է որպես զբոսավար։ Լեզվաբանի մասնագիտությունը նրան հնարավորություն է տալիս ծննդավայրը ներկայացնել արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Դավիթի հետ կարող եք շրջել ամբողջ Տավուշի մարզում՝ Դիլիջանից մինչև Նոյեմբերյան, ծանոթանալ մարզի մշակույթին և պատմությանը, քայլարշավներով բացահայտել բնության գողտրիկ անկյուններն ու չքնաղ տեսարանները։

Հիմնական ուղղություններ․ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և հարակից տարածքներ

Լեզուներ․ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն

Էլ․ հասցե․ davidfrance1991@mail.ru ​
Հեռ․ +374 77 23 26 26​

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։