Ուղտասար

Զբոսավար Սասուն Բաղդասարյանն Ուղտասարում (Լուսանկարը Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Զբոսավարներ Հարավում


Գառնիկ Գևորգյան

Գառնիկ Գևորգյան

Սովորաբար Վայոց Ձորը ասոցացվում է չոր և քարքարոտ լանդշաֆտների հետ, սակայն Գառնիկի ծննդավայր Արտավանը և հարակից տարածքները աչքի են ընկնում ամբողջովին կանաչ, սաղարթախիտ ու կուսական բնությամբ տարածություններով։ Գռանիկը, ով հայտնի է նաև որպես Կովկասյան ընձառյուծի խնամակալ, հիմնել է վրանային ճամբար Արտավանում, հյուրընկալվելով՝ կարող եք մասնակցել ձիարշավի դեպի սարերի գրկում գտնվող Հայելի լիճ։ Գառնիկը համագործակցում է նաև Hike Armenia-ի հետ՝ իրականացնում քայլարշվներ միասին մշակած արահետներով, որոնք ընդգրկում են Վայոց մարզի գրեթե ամբողջ տարածքը։ Հատկապես կարելի է առանձնացնել Գոմք-Մարիտիրոս և Արտավանի արահետները, որոնք գեղատեսիլ բնությունից զատ, լի են բազում մպատմամշակութային հուշարձաններով։ Կենդանասեր այցելուները կարող են մասնակցել վայրի կենդանիների դիտաման հատուկ տուրերի։

Հիմնական ուղղություններ․ Արտավան, Գոմք, Մարտիրոս, Վայոց ձորի մարզի ամբողջ տարածք

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

Էլ․ հասցե․ garnik.garnik91@mail.ru
Հեռ․ +374 77 579345

Հասմիկ Ազոյան

Հասմիկ Ազոյան

Հասմիկը զբոսաշրջության ոլորտում է արդեն 10 տարի։ Նա Սիսիանի Բասեն հյուրանոցի գործադիր տնօրենն է, և Սիսիան այցելող զբոսաշրջիկներին առաջարկում է տարբեր զբոսաշրջային ծառայություններ։ Հասմիկը տուրիզմի էնտուզիաստ է․ նա բացահատել է Սիսիանի և հարակից տարածքների բոլոր թաքնված անկյունները և այժմ իր փորձով կիսվում է այցելուների հետ։ Հասմիկի հետ կարող եք ճանապարհորդել դեպի Շաքիի ջրվեժ, խորհրդավոր Զորաց քարեր, Տաթևի վանական համալիր և Խնձորեսկ։ Չնայած Հասմիկի տուրերն ընդգրկում են ամբողջ Սյունիքը, սակայն նրա ամենասիրելի ուղղությունը Ուղտասարն է, որի համար Հասմիկը մշակել է առանձին զբոսաշրջային փորձառություն՝ սովետական ամենագնացներով տուր դեպի Ուղտասար, որտեղ այցելուները կբացահայտեն հազարամյա ժայռապատկերների գաղտնիքները։

Հիմնական ուղղություններ․ Սիսիան, Ուտասար, Շաքի, Տաթև, Խնձորեսկ

Լեզուներ․ հայերեն, անգլերեն, իսպաներեն

Էլ․ հասցե․ hasatrian78@gmail.com​
Հեռ․ +374 93 434 727

Կատյա Բաբայան

Կատյա Բաբայան

Սիսիանի տարածաշրջանը այնքան հարուստ է պատմամշակութային և բնական հուշարաններով, որ այդ ամենը բացահայտելու համար մեկ օրը բավական չէ։ Կատյա Բաբայանը առաջարկում է վրանային քայլարշավներ Սիսիանի տարածաշրջանում, որոնց ընթացքում հնարավորություն կունենաք այցելել լքված գյուղեր, բնության չբաացհայտված գողտրիկ անկյուններ, կծանոթանաք Սիսիանի տարածաշրջանի բուսականությանն ու թռչնաշխարհին։ Կատյան նաև Էկո-պայուսակներ սոցիալական ձեռներեցության հիմնադիրներից է: Աշխատում է 4 գյուղական համայնքներում, մասնակցում է տարբեր դասընթացների: Կատյայի ուղեկցությամբ կարող եք մասնակցել Շաքիի ջրվեժ, Ուղտասար և լքված գյուղերով դեպի Տաթև քայլարշավներին, ինչպես նաև Սիսիանում քաղաքային շրջայցի։

Հիմնական ուղղություններ․ Սիսիան, Լծեն-Տաթև, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Որոտնավանք, Ուղտասար

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

Էլ․ հասցե․ k.babayan2015@gmail.com
Հեռ․ +374 98 93 78 60

Կարինե Դավթյան

Կարինե Դավթյան

Կարինեն Սիսիանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի տնօրենն է։ Զբոսաշրջության ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունենալով՝ Կարինեն իր առաջ նպատակ է դրել Սիսիանը դարձնել հայտնի զբոսաշրջային կենտրոն, նպաստել տեղանքի պատմության, մշակույթի և բնական հուշարձանների ճանաչելիության բարձրացմանը։ Կարինեն կարող է ձեզ հյուրընկալել իր հյուրատանը, իսկ հանգստյան օրերին կազմակերպել տարաբնույթ տուրեր թե՛ Սիսիան քաղաքում, թե՛ հարակից տարածքներում։

Հիմնական ուղղություններ․ Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Պորտաքար, Որոտնավանք, Որոտնաբերդ, Մելիք Թանգի կամուրջ, Սիսիանի եկեղեցի

Լեզուներ․ հայերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ k_davtian@yahoo.com
Հեռ․ + 374 93 26 25 33

Սասուն Բաղդասարյան

Սասուն Բաղդասարյան

Սասուն Բաղդասարյանը տարվա բոլոր եղանակներին կարող է հյուընկալել այցելուներին, կազմակերպել տուրեր Սիսիանի տարածաշրջանի բոլոր տեսարժան վայրերով, ծանոթացնել պատմությանը, մշակույթին, աշխարհագրությանը։ Սասունի ամենասիրելի ուղղությունը դեպի Ուղդասար իրականացվող քայլարշավներն են, որի ընթացքում կարող եք միաժամանակ զմայլվել Սիսիանի գեղատեսիլ լեռներով և հաղորդակից դառնալ հնագույն պատմությանը՝ ուսումնասիրելով հազարամյա ժայռապատկերները։

Հիմնական ուղղություններ․ Սիսիանի տարածաշրջան, Ուղտասար

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ ukhtasar59@gmail.com
Հեռ․ +374 93 82 1472, +374 99 82 14 72

Արմինե Խաչատրյան

Արմինե Խաչատրյան

Արմինեն մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է Սիսիանից, մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների ու փառատոների։ Նա հիմնադրել է «Լուսե Թև» ազգային մոտիվներով կարի և հուշանվերների խանութը, որտեղ հյուրընկալում է քաղաք այցելող զբոսաշրջիկներին։ Արմինեն կարող է իրականացնել տուրեր Սիսիանի և Գորիսի շրջանում, քայլարշավներ դեպի Ուխտասար և Իշխանասար։

Հիմնական ուղղություններ․ Սիսիան, Գորիս, Ուղտասար, Իշխանաս

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

Էլ․ հասցե․ armine.khachatryan83@gmail.com
Հեռ․ +374 77 03 66 50, +374 77 02 66 50

Վահագն Պետրոսյան

Վահագն Պետրոսյան

Հայրենի բնակավայրի նկատմամբ կարոտը, մանավանդ երբ խոսքը Գորիսի մասին է, ստիպում է Երևան տեղափոխված Վահագնին առիթը բաց չթողնել Գորիս վերադառանալու և իր քաղաքը այցելուներին ներկայացնելու։ Վահագնը աշխատում է ՏՏ ոլորտում, սակայն ակտիվորեն իրականացնում է քաղաքային շրջայցեր և քայլարշավներ։ Չնայած նա արդեն մեծ փորձ ունի մշակութային և ճանաչողական տուրերի, բայց առանձնահատուկ կերպով սիրում է Սյունիքի քայլարշավային արահետները․ բնության մեջ է, որ բացահայտվում է իրական Սյունիքը։

Հիմնական ուղղություններ․ Հին Խնձորեսկ, Տաթևի վանք, Զորաց քարեր, Հին Գորիս և Հին Քարաշեն

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ vahagn1222@mail.ru ​
Հեռ․ +374 94 88 48 94

Սևադա Շահնազարյան

Սևադա Շահնազարյան

Եթե երբևէ այցելել եք Խնձորեսկ, ապա հանդիպած կլինեք Սևադային, ով հայտնի ճոճվող կամուրջի մոտ դիմավորում է հյուրերին, ուղեկցում նրանց քարանձավային բնակավայրով, ներկայացնում Հին Խնձորեսկը, պատմությունը, Սբ Հռիփսիմե եկեղեցին և առասպելական աղբյուրը։ Որպես գյուղի հետ անձնական կապ ունեցող մարդ՝ Սևադան ունի Հին Խնձորեսկի հետ կապված յուրահատուկ պատմություններ, որոնք առավել պատկերավոր են դառնում քարանձավ-բնակարանի փոքրիկ թանգարան այցելությամբ։ Հին քարաձավային բնակավայրում շրջացը վստահեք տեղացիներին, ովքեր սեփական ընտանիքների փորձով ձեզ կներկայացնեն գյուղի պատմությունները, առօրյան և ավանդազրույցները։

Հիմնական ուղղություններ․ Հին Խնձորեսկ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն

Էլ․ հասցե․ sevada.shahnazaryan@mail.ru
Հեռ․ +374 94 66 26 99

Հերմինե Դիլանչյան

Հերմինե Դիլանչյան

Հերմինեն ապրում է Խնձորեսկում և անգլերեն է դասանվանդում տեղի դպրոցում։ Նրա համար զբոսավարի աշխատանքը տարերք է, ուստի հեշտությամբ և սիրով համատեղում է ուսուչուհու աշխատանքի հետ։ Հերմինեն կազմակերպում է քայլարշավներ Խնձորեսկում, ներկայացնում շրջակայքը, քարանձավները։ Ըստ նրա՝ տեղացիների հետ ճանապարհորդելու առավելությունն այն է, որ նրանք բոլորից լավ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, ավանդույթները, բնության թաքնված ակյունները, ուստի անմոռանալի և անկրկնելի տպավորությունները երաշխավորվում են։

Հիմնական ուղղություններ․ Խնձորեսկ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ herminedilanchyan@gmail.com
Հեռ․ +374 94 500446

Գոհար Յուզբաշյան

Գոհար Յուզբաշյան

Գորիսի հյուրերին կարող է դիմավորել և տուրեր իրականացնել Գոհարը, ով ֆրանսերենի մասնագետ է, բայց հենց զբոսաշրջության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի։ Բացի քաղաքային տուրերից Գոհարը ձեզ կարող է ուղեկցել նաև քայլարշավների։ Նրա հետ կարող եք բացահայտել Գորիսի շրջակայքը և Տաթևը, Հին Խնձորեսկը, ընդհուպ մինչև Սիսիանի հարակից շրջաններ։

Հիմնական ուղղություններ․ Գորիս, Հին Խնձորեսկ, Տաթև, Սիսիան, Քարահունջ

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, ֆրանսերն

Էլ․ հասցե․ gyouzbashyan@mail.ru ​
Հեռ․ +374 77 55 31 51

Միլենա Առուստամյան

Միլենա Առուստամյան

Կամավորական տարբեր ծրագրերում ընդգրված Միլենան, շնորհիվ ակտիվ և կենսախինդ բնավորության, կարողանում է Գորիս այցելող զբոսաշրջիկների համար կազմակերպել անմոռանալի և հագեցած քաղաքային շրջայցեր։ Գորիսը, լինելով Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը, ունի իր այցելուներին առաջարկելու բազում պատմական և մշակութային հուշարձաններ։ Գորիսը հայկական մյուս քաղաքներից առանձնանում է իր ուրույն կոլորիտով, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգությամբ, որը կարող եք բացահայտել Միլենայի ուղկեցությամբ։

Հիմնական ուղղություններ․ Գորիս

Լեզուներ․ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ․ հասցե․ milena.arustamyan.99@mail.ru ​
Հեռ․ +374 99 91 39 55

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։