Arman Badeyan outside his studio in Dilijan. (Photo by Narek Harutyunyan, My Armenia Program)

Գնիր տեղականը

Մինչդեռ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, ստեղծագործական տեխնոլոգիաների հմտությունները արագ զարգանում են, ձեռքով պատրաստված իրերը հաճախ դասվում են հուշանվերների կատեգորիայի շարքին: «Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից է, որը նպաստում է արհեստագործական ավանդույթների աճին, և որոշ դեպքերում նաև դրանց վերակենդանացմանը Հայաստանի գյուղական համայնքներում՝ ներառյալ փայտի վրա փորագրություն, քարի փորագրություն, ասեղնագործություն, կարպետագործություն և խեցեգործություն: Սմիթսոնյանի արհեստագործական նախաձեռնությունը աշխատում է արհեստավորների և տեղացի գործընկերների հետ` կազմակերպելով սեմինարներ և աջակցություն ցուցաբերելով արտադրանքի ձևավորման և զարգացման, մարքեթինգի, գնագոյացման և տեխնիկական հմտությունների զարգացմանը՝ շուկայում ձեռագործ արհեստի գաղափարը տարածելու և ոգեշնչելու նպատակով:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։