COVID-19 Travel Update: Learn More

1000 Տարվա գյուղամեջ Փառատոն

1000 Տարվա գյուղամեջ Փառատոն  նկար

1000 Տարվա գյուղամեջ Փառատոնը ամբողջությամբ վերաբերում է գյուղական ավանդույթներին: Այստեղ այցելուները կարող են վայելել գյուղական կյանքը և դառնալ դրա մասնակիցը, կարող են ընտանիքի հետ մեկ օր անցկացնել գյուղի տանը և մասնակցել այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են մեղվապահությունը և մեղրաքամը, ճոպանի պատրաստումը, բրդի մշակումը եւ գորգերի պատրաստումը: Այցելուները նաեւ ունեն բազմաթիվ հնարավորություններ`վայելելու տեղական խոհանոցը, ներառյալ համեղ խորոված եգիպտացորենը և տեղական կարտոֆիլը:

Փառատոնի մանրամասները

26 Սեպտեմբերի, 2021 | Օշական

Visitors to the festival participate in Armenian national songs and dances contributing to a joyous atmosphere. Փառատոնի հյուրերը մասնակցում են հայկական ազգային երգ ու պարին` նպաստելով ուրախ մթնոլորտի ձևավորմանը:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A village woman makes lavash, a fire-baked flatbread that is a staple of life in Armenia. Գյուղացի կինը թխում է լավաշ, որը կրակի վրա թխված հացի տեսակ է և հայկական կենսակերպի հիմնական տարրերից մեկը:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A village girl demonstrates one step of wool processing by sorting the freshly sheared fleece. Գյուղացի աղջիկը ներկայացնում է բրդի վերամշակման փուլերից մեկը`տեսակավորելով թարմ խուզած բուրդը:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Women gather around a large karas, or clay pot, used for winemaking. Կանայք հավաքվում են մեծ կարասի կամ կավե ամանի շուրջ, որն օգտագործվում է գինեգործության համար:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors and villagers watch traditional folk dance performances at the festival. Փառատոնի ժամանակ զբոսաշրջիկներն ու գյուղացիները դիտում են ավանդական ժողովրդական պարային ներկայացումներ:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։