Աշխարհի տարբեր ծայրերից պարողներ կհանդիպեն Հայաստանում՝ մասնակցելու La Vida Del Tango Argentino դպրոցի կողմից կազմակերպվող և Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տանգոյի Փառատոնին։ Փառատոնը ներառում է 2 շաբաթ տևողության դասընթացներ, միլոնգաներ, տոնախմբություններ և շրջագայություններ՝ Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Մասնակիցները կարող են սովորել պարել տանգո լավագույն ուսուցիչների աջակցությամբ, ինչպես նաև մասնակցել բացման միջոցառումներին և վայելել Արամ Խաչատրյանի համերգասրահում անցկացվող գալա համերգը։
Փառատոնի մանրամասները
21-30 Հունիսի, 2019 | Երևան, Ծաղկաձոր