COVID-19 Travel Update: Learn More

Հեծանվարշավ դեպի Արտեկ պատանեկան ճամբար

Հեծանվարշավ դեպի Արտեկ պատանեկան ճամբար նկար

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Վանաձորն ամբողջությամբ բացահայտելու համար կարիք կլինի դուրս գալ քաղաքից և շրջել բնության մեջ, որ քաղաքի հմայքի անբաժանելի մասն է կազմում։ Լոռվա փարթամ կանաչ բնության գրկում գտնվող Վանաձորը հայտնի էր իր առողջարաններով և մանկապատանեկան ճամբարներով, որտեղ հայերը և խորհրդային այլ երկրների քաղաքացիներ այցելում էին ամռան ամիսներին ու վայելում արձակուրդները։

Այսօր դուք կարող եք վայելել Լոռվա ողջ գեղեցկությունը՝ երկու անիվներով, և բացահայտել տեսարժան վայրերը տեղացի բանիմաց զբոսավարների հետ։

Վանաձորը հայտնի էր որպես ճամբարների քաղաք և խորհրդային շրջանում ուներ առնվազն հինգ մանկապատանեկան ճամբարներ։ ՛՛Բացահայտիր Վանաձորը երկու անիվների վրա՛՛ թիմի հետ՝ լեռնային հեծանիվներով այցելեք այս երբեմնի ճամբարային շինությունները։ Անցեք 3 կիլոմետրանոց լեռնային արահետով և քշեք սքանչելի, անտառային լանդշաֆտով, որը բնորոշ է Լոռու մարզին։ Հեռվում կնշմարվի մինչ այժմ գործող Ծիծեռնակ ճամբարը և դուք հնարավորություն կունենաք ցանկացած պահի կանգնելու ու վերևից հիանալու Վանաձորի գեղեցկագույն տեսարաններով։

Հենց այնտեղ, ուր վերջանում է արահետը, բուսաբանական այգին է՝ ծաղիկների, թփերի ու ծառերի իր հարուստ հավաքածուով, որը կատարյալ տեղ է հանգստանալու ու բնության անդորրը վայելելու համար։ Վերջապես կհասնեք ձեր վերջնակետին՝ հայտնի Արտեկ պիոներական ճամբար՝ կառուցված Ղրիմի համանուն ճամբարի օրինակով, որը ծառայում էր խորհրդային շրջանի էլիտայի ներկայացուցիչներին։ Պատկերացրեք հարյուրավոր խանդավառ պիոներներ արթնանում են շեփորի ձայնից՝ հերթական արկածախնդիր օրվա համար։ Արտեկի հոյակապ շենքը այժմ անմխիթար վիճակում է, և նրա ապագան դեռևս անհայտ է, բայց առաջարկում է լավ հնարավորություններ՝ ուսումնասիրելու և խորհելու ոչ այնքան վաղ անցյալի մասին։ Վայելեք սուրճ կամ թեյ, մինչ լսում եք ձեր զբոսավարի պատմությունները Վանաձորի պատմության այս տպավորիչ հատվածի մասին։ Հետդարձի ճանապարհին բաց մի թողեք Վանաձորի համայնապատկերի դիտակետը, որ հիանալի հնարավորություն է տալիս ամփոփելու ձեր հիշարժան ճանապարհորդությունը: Ի վերջո, ձեր փորձով կհամոզվեք, թե ինչու են ձեր հյուրընկալները հավատում, որ հեծանիվը լավագույն միջոցն է բացահայտելու Վանաձորը` իր հետաքրքիր պատմությամբ և սքանչելի բնապատկերներով:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացեք Էմմայի և Վաղինակի հետ՝ հեծանվային էնտուզիաստներ, ովքեր 2016-ին հիմնադրել են Բու լեռնահեծանվային պարկը։ Գայթակղվելով Վանաձորի քաղաքային կյանքի և հարակից լեռնային բնապատկերների համադրությամբ, ինչպես նաև ոգևորվելով արտասահմանյան փորձից՝ նրանք թողեցին Երևանի կոսմոպոլիտանիզմը՝ քաղաքից դուրս լեռնահեծանվային արահետներ կառուցելու համար։ Պարզ է, թե ինչու նրանք այսքան սիրեցին իրենց նոր տունը․ ՛՛մաքուր օդ, քիչ երթևեկություն և հիասքանչ բնությունը հարմարավետության կատարյալ միջավայր են ստեղծում՛՛։ Էմման ու Վաղինակը օրինակ են ծառայում տեղացի երիտասարդների համար, որ մնան ու զարգացնեն իրենց հայրենի քաղաքը։

On this mountain bike route, you will travel uphill to a botanical garden and adventure camps. Այս լեռնահեծանվային արահետը, որ ձգվում է բլուրն ի վեր, ձեզ կտանի դեպի բուսաբանական այգի և մանկապատանեկան ճամբար։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors stop along the mountain trail for a picture. Այցելուները կանգ են առնում լուսանկարվելու համար։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Your hosts Emma and Vaghinak Ձեր հյուրընկալներ Էմման և Վաղինակը

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։