COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստե՛ք գյուղական ուտեստներ Սիսիան Կերամիքսում

Պատրաստե՛ք գյուղական ուտեստներ Սիսիան Կերամիքսում նկար

Հացատանը պատրաստվող բոլոր ուտեստներում օգտագործվում է բացառապես թարմ մթերք, որն աճում է Զարայի և Վահագնի պարտեզում (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Ունենալով ստեղծագործ մտքի մեծ թռիչք ինչպես արհեստանոցում, այնպես էլ խոհանոցում՝ Վահագն Համբարձումյանն ու Զառա Գասպարյանը ձեզ հրավիրում են Հացատուն, որն իրենց փոքրիկ արհեստանոցին՝ Սիսիան Կերամիքսին կից ռեստորան է: Սյունիքի խոհարարական ավանդույթների համաձայն՝ առանձնացնում են սննդի չորս ենթատեսակներ՝ հացահատիկ, կաթնամթերք, մսամթերք և բանջարեղեններ, որոնք բոլորը բնորոշ են Հացատանը:

Առաջարկվող ամենահայտնի վարպետաց դասերից է հաճարով փլավի պատրաստումը՝ կավի թրծման համար նախատեսված վառարանում պատրաստված կարտոֆիլների հետ: Կարող եք փլավը պատրաստել ոսպով և/կամ ղավուրմայով: Փլավի համար յուրաքանչյուր բաղադրիչ առանձին է պատրաստվում, այնուհետև, շերտ առ շերտ, դասավորվում կավե կճուճի մեջ՝ պատրաստված անմիջապես հացատան կողքին գտնվող նրանց արհեստանոցում, որը վերջում տեղադրվում է վառարանի մեջ եփվելու:

Հաճարը տարածված հացահատիկ է հատկապես բարձրադիր վայրերում, ինչպիսին Սիսիանի տարածաշրջանն է: Վահագնն ու Զառան հաճար օգտագործում են մի շարք ավանդական ուտեսներում, ինչպես օրինակ՝ հարիսան, պասուց տոլման, Զանգեզուր աղցանը (պատրաստված հաճարով, գազարով, կիտրոնով, կանաչիներով և նռան հատիկներով) և մի շարք այլ տեղական ապուրներ, որոնք առկա են նրանց ճաշացանկում:

Վերջապես, Հացատան էպիկուրյան հաճույքները եզրափակում են բանջարեղենները, մասնավորապես կարտոֆիլը՝ համադրված ճախաթթվով: Սիսիանում կարտոֆիլն աճում է բարձր լեռնային շրջաններում և կարող է տապակվել, խորովվել մոխրում կամ կավի թրծման վառարանում:

Ճաշի ընթացքում զովացե՛ք վարդի թարմեցնող օշարակով, որ պատրաստվում է նրանց այգու վարդի թերթերից, կամ համտեսե՛ք նրանց մրգային օղիներից, ամենը՝ պատրաստված Զառայի և Վահագնի ձեռքերով:

Նախքան Հացատանը ճաշելը կամ դրանից հետո դուք կարող եք մասնակցել նաև նրանց կից արհեստանոցում առաջարկվող վարպետաց դասերից մեկին, որտեղ Վահագնը և Զառան կսովորեցնեն ինչպես աշխատել կավով, նկարել կավե իրերի կամ շղարշե շարֆերի վրա:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Հիմնադրված լինելով Վահագն Համբարձումյանի և Զառա Գասպարյանի կողմից 2004-ին, Սիսիան Կերամիքսը առաջին և միակ կավագործական արհեստանոցն է, որ օգտագործում է Սիսիանի սարերի տեղական կավը: «Ես մշտապես հետաքրքրվել եմ կավով և կավագործությամբ և որոշել եմ, որ պետք է ունենամ սեփական արհեստանոցը և զարգացնեմ կավագործության արվեստը մեր տարածաշրջանում»,-բացատրում է Վահագնը: Ոգեշնչվելով տեղի բնությամբ և պատմությամբ, արհեստանոցը ջանում է պահպանել և վերականգնել կավագործության ավանդական մշակույթը:

Վահագնը և Զառան իրենց ստեղագործականությունն արտահայտում են դուրգից անդին՝ իրենց փոքրիկ Հացատան միջոցով: Սկսելով թեյի, այնուհետև՝ միայն մի քանի տեղական ուտեստների հյուրասիրությունից՝ Վահագնը ի վերջո հիմնեց առանձին հացատուն, որտեղ մատուցվում են տեղական ավանդական խոհանոցի ամենահայտնի ուտեստները: Որպես գլխավոր խոհարար՝ Զառան օգտագործում է տեղական մրգեր և բանջարեղեններ իրենց այգուց, որոնք ոչ միայն առողջարար են, այլև՝ բնորոշ իրենց շրջանին: Այս կերպով Հացատունն ընդօրինակում է Սիսիան Կերամիքսի նույն սկզբունքներն ու նվիրվածությունը: Նրանց գաղտնիքն է՝ եթե սիրում ես քո աշխատանքը, այն քեզ բավարար ուժ է տալիս նպատակներիդ հասնելու համար:

Each visitors fills their own small clay pot with emmer wheat pilaf. Յուրաքանչյուր այցելու հաճար է լցնում իր փոքր կճուճի մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The feast is cooked in the Sisian Ceramics kiln. Տոնական ուտեստը պատրաստվում է Սիսիան Կերամիքսի թրծավառարանում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Zara teaches visitors about the various staples of Syunik cuisine as they assemble their feast. Զարան այցելուներին սովորեցնում է Սյունիքի խոհանոցի տարատեսակ առանձնահատկությունները, մինչ նրանք պատրաստվում են կերուխումի։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Sit down to a meal of emmer wheat pilaf and roasted potatoes as well as abundant a la carte options available on the Hatsatun menu. Ճաշի սեղան նստեք՝ վայելելու հաճարով փլավ և խորոված կարտոֆիլ, ինչպես նաև բազում այլ ուտեստներ, որոնցով հարուստ է Հացատան ճաշացանկը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։