COVID-19 Travel Update: Learn More

Վայելեք «զիլինգի» արտաճանապարհային փորձառությունը

Վայելեք «զիլինգի» արտաճանապարհային փորձառությունը  նկար

Զիլը ընթանում է արտաճանապարհային արահետով (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Տուրիզմի Ուրույն Կենտրոնը կամ ՏՈՒԿ-ը համայնքահենք զբոսաշրջային նախաձեռնություն է՝ մասնագիտացած Լոռու մարզի բնական, արկածային և մշակութային զբոսաշրջային ուղղություններով։ Դրա հիմնական գաղափարախոսությունն է այցելուներին հնարավորություն տալ տեղացիների հետ հանդիպելու, շփվելու և նպաստելու նրանց միջև միջմշակութային հաղորդակցությանը։ Ճամբարը գտնվում է Դսեղ գյուղում, որը հայտնի է իր բազմազան և գեղատեսիլ բնապատկերներով, ինչպես նաև՝ որպես հայ մեծանուն բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդավայր։ Դսեղը մշտապես հիացրել է այցելուների տարբեր սերունդների իր բնության գունագեղ տեսարաններով, անհատակ ձորերով և վեհաշուք լեռներով: Արկածների սիրահարներին ՏՈՒԿ-ը առաջարկում է «զիլինգի» եզակի փորձառություն՝ Խորհրդային շրջանում հիմնականում գյուղական համայնքներում հայտնի զիլ բեռնատարով։ Զիլի բացօթյա թափքը նախկինում օգտագործվում էր բերքը տեղափոխելու համար, իսկ այժմ, փոխարինելով գնացքների, օդանավերի կամ թանկարժեք մեքենաների, այն կարող է շրջայցի տանել անմոռանալի տպավորություններ փնտրողներին։ Զիլով շրջայցը կատարյալ փորձառություն է անսովոր և զվարճալի հիշողություններով օրը անմոռանալի դարձնելու համար։ Հանդիպելով ձեր տեղացի ուղեկցորդներին՝ դուք զիլով կուղևորվեք դեպի Դսեղի հայտնի Ծովեր լիճ։ Մինչ ձեր զիլը հաղթահարում է խորդուբորդ ճանապարհի դժվարությունները, դուք կարող եք վերևում կանգնած արբենալ շքեղ բնապատկերով, որ ոգեշնչել է Մարտիրոս Սարյանին վրձնել հայտնի կտավը՝ պատկերված հայկական հինգ հազար դրամանոցի վրա։ Այս զվարճալի արկածը մանկական անմոռանալի տպավորությունները վերապրելու հիանալի հնարավորություն է։ Դսեղի Ծովերը տեղանքի գոհարներից է, որ ծվարել է կուսական անտառների գրկում՝ դառնալով սիրելի վայր հանգստի համար՝ աղմուկից հեռու, բնության անդորրում։ Տեղանքի ոգուն ավելի հաղորդակից լինելու համար դուք և ձեր ուղեկիցները կարող եք խաղալ ավանդական բակային կամ Հ․ Թումանյանի կողմից ստեղծած սեղանի խաղեր լիճը եզերող դաշտերում կամ ՏՈՒԿ-ի ճամբարում։ Օրվա վերջում մնալով ՏՈՒԿ-ի ճամբարում՝ կարող եք լիցքաթափվել, վայելել երեկոն խարույկի շուրջ և ձեր հիշարժան օրն ավարտել գեղատեսիլ բնապատկերների տեսարաններով։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, և Լոռին դրա ամենանշանավոր սրահներից է։ ՏՈՒԿ-ի (Տուրիզմի Ուրույն Կենտրոն) առաքելությունն է միավորել Լոռու հարուստ ռեսուրսները՝ մշակութային կոթողները, բերրի բուսականությունը և, որ ամենագլխավորն է, մարդկանց՝ նպատակ ունենալով խթանել Լոռու զարգացումը՝ որպես համալիր զբոսաշրջային կենտրոն։ ՏՈՒԿ-ը այցելուներին առաջարկում է զբոսաշրջային ծառայությունների լայն ընտրանի, որոնց թվում՝ արվեստներ և մշակույթ, ժամանց և արկածներ, տեղական համեր և ավելին։ ՏՈՒԿ-ի անձնակազմը, որ գլխավորում է Արփինե Հակոբյանը, այս հրաշալի հնարավորությունները ներկայացնում են անսահման նվիրումով, գիտելիքներով և պատրաստակամությամբ։ ՏՈՒԿ-ը զբոսարջության միջոցով նպաստում է համայնքի զարգացմանը՝ հիմնվելով համագործակցության, հարգանքի և անմիջական հաղորդակցության սկզբունքների վրա։ Ինչպես Արփինեն է ասում՝ «Մենք ներգրավում ենք համայնքը․ մենք գնում ենք սնունդ տեղացիներից, ամեն անհրաժեշտ բան ձեռք ենք բերում գյուղից․ սա մեր սկզբունքային մոտեցումն է»։ Սա տեղացիներին, բնությունն ու պատմությունը ներկայացնելու ՏՈՒԿ-ի կայուն փիլիսոփայությունն է։

TUC, or Tourism Unique Center, integrates local young people into Lori's tourism opportunities. ՏՈՒԿ-ը կամ Տուրիզմի Ուրույն Կենտրոնը Լոռու զբոսաշրջային տարաբնույթ հնարավորություններն է ընձեռում տեղացի երիտասարդներին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Because your transportation is roofless, you have 360 degree views along the entire ride. Քանի որ ձեր փոխադրամիջոցի թափքը բաց է, կարող եք վայելել 360 աստիճան տեսարաններ երթևեկության ողջ ընթացքում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A visitor learns one of Hovhannes Tumanyan's games with some locals. Այցելուներից մեկը սովորում է խաղալ Հովհաննես Թումանյանի խաղեր տեղացիների հետ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The ZiL is an exhilarating way to experience much of Lori's natural landscape. Զիլը Լոռվա բնաշխարհը բացահայտելու հրաշալի տարբերակ է:

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors show off their ride and gear at one of the stops along the trail. Կանգառներից մեկում այցելուները ցույց են տալիս իրենց անցած ճանապարհն ու փոխադրամիջոցը:

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։