COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտե՛ք և ստեղծե՛ք լենդ արթ Կախարդական անտառում

Բացահայտե՛ք և ստեղծե՛ք լենդ արթ Կախարդական անտառում  նկար

Այցելուները լենդ արթի փոքրիկ ինստալյացիա են պատրաստում՝ Կախարդական անտառին էլ ավելի մոգական տեսք հաղորդելու համար (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Չնայած Տաթևի վանքին և ճոպանուղուն մոտ գտնվելուն՝ հեռավոր լեռնային Տանձավեր գյուղը հաստատապես դուրս է ծեծված ուղիներից։ Այն հազվադեպ են այցելում անգամ այլ շրջաններից եկած հայերը, ինչը նշանակում է, որ դուք կարող եք լինել առաջիններից մեկը, ով կբացահայտի Սյունիքի այս չքնաղ անկյունը: Այնուամենայնիվ, Միքայել Շելեմետևն ու Պալոմա Ռուբիոն այստեղ են տեղափոխվել Իսպանիայից՝ բացահայտելու իրենց նոր տան բնական գեղեցկությունն ու պատմական հուշարձանները: Նրանց ջանքերի շնորհիվ՝ դուք կարող եք մասնակցել քայլարշավային ու հեծանվային տուրերի, ինչպես նաև ստեղծագործեք բնության մեջ և բնության հետ միասին:

Կախարդական անտառ բացօթյա թանգարանը Տանձավերի հրաշալիքներց է, որի միջով 5,5 կմ-անոց քայլարշավային արահետը ձգվում է գյուղից մինչև Աշխարհատես լեռան լանջերը: Սա Հայաստանի փոքրաթիվ լենդ արթ թանգարաններից մեկն է, որի արահետի ողջ երկայնքով դուք կտեսնեք և կծանթանաք լենթ արթի մի շարք օրինակների, որոնք պատրաստված են քարերով, տերևներով, ընկած շիվերով և անտառում գտնվող այլ բնական նյութերով: Դուք անգամ կարող եք ինքներդ անտառին հանձնել ձեր տպավորությունները՝ ստեղծելով սեփական լենդ արթը, որը կհամալրի բացօթյա թանգարանի խորհրդավոր հավաքածուն: Միքայելն ու Պալոման կօգնեն ձեզ անտառում հետաքրքրություն գտնել անգամ կիսավեր պատերի մեջ և զարկ տալ ձեր անսահման երևակայությանը՝ ստեղծելով երբեմն անհավանական թվացող գործեր։

Լենթ արթի գեղեցկության գաղտնիքն այն է, որ այն ամբողջովին գալիս է բնությունից և, ի վերջո, կվերադառնա բնություն՝ ձեզ հնարավորություն տալով դառնալ Հայաստանի բնության պատմության մի մասնիկը: Քանի որ Միքայելն ու Պալոման քաջատեղյակ են շրջանի պատմությանը և բնությանը, նրանք կարող են նաև կազմակերպել քայլարշավներ կամ հեծանվային տուրեր՝ դեպի մոտակա Վանանդ ամրոց և Դավիթ Բեկի ջրամբար, որ տեղացիների շրջանում հայտնի է նաև որպես Չայզամի լիճ:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացե՛ք Միքայելի և Պալոմայի հետ. երիտասարդ զույգ, ովքեր տեղափոխվել են Իսպանիայից և հիմնադրել Պեգասուս Տանձավերը: Համայնքի ղեկավար Բագրատի աջակցությամբ՝ նրանք նախաձեռնել են տարածքի զբոսաշրջության զարգացման խթանումը, մասնավորապես՝ քայլարշվային և հեծանվային տուրերով շրջակա բնական և պատմական տեսարժան վայրերի բացահայտումը: Միքայելը կասի, որ մինչ այստեղ տեղափոխվելը, ոչինչ չգիտեր Տանձավերի մասին: Այնուամենայնիվ, երբ նա այցելեց խորհրդանշական Տաթևի վանքից և ճոպանուղուց ոչ հեռու գտնվող՝ լեռների մեջ ծվարած այս գողտրիկ անկյունը, այն տան ջերմությամբ ողջունեց իրեն: Նա զմայլված էր ամեն ինչով՝ բնությամբ, մարդկանցով, լեռներով, կիրճերով, մաքուր օդով և զբոսաշրջային գործունեության հեռանկարներով: Գյուղում Միքայելի և Պալոմայի հայտնվելը ոչ միայն երկու երիտասարդների պատմություն է, ովքեր իրենց նոր տունը գտան բնության այս զարմանահրաշ անկյունում, այլ նաև ընդգծում է, թե ինչպես դա հնարավորություն տվեց տեղացիներին վերասահմանել իրենց պատկերացումները գյուղի և շրջակա միջավայրի վերաբերյալ:

See some of the historical monuments that brought your hosts back to Armenia. Տեսեք այն պատմական հուշակոթողներից մի քանիսը, որոնք ձեր հյուրընկալներին դրդել են վերադառնալ Հայաստան։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

All of the sculptures in the forest make up a giant outdoor museum. Անտառի բոլոր քանդակները միասին հսկայական բացօթյա թանգարան են կազմում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Land art is the tradition of creating directly in the landscape by sculpting earthworks or building sculptures. Լենդ արթը լանդշաֆտի տարրերով կոմպոզիցիաներ կամ արձաններ պատրաստելու ավանդույթն է։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Get creative by building a sculpture out of materials from the natural world. Գործի դրեք ձեր երևակայությունը և ստեղծագործեք բնական միջավայրից վերցված նյութերով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The 5.5-kilometer trail ends at a mountain lake. 5.5 կիլոմետրանոց արահետն ավարտվում է լեռնամերձ լճի մոտ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։