COVID-19 Travel Update: Learn More

«Գութան» ազգագրական երգի պարի փառատոն

«Գութան» ազգագրական երգի պարի փառատոն  նկար

Տարիներ շարունակ պատմությունը, պարը և երգը համախմբել են հայ ժողովրդին։ Յուրաքանչյուր տարի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնի ընթացքում, ամբողջ Հայաստանի երաժիշտները և պարողները կատարում են երկրի տարբեր վայրերի՝ ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկությունները արտացոլող երգերը և պարերը:

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել և տարածել ավանդական երգերն ու պարերը, ինչպես նաև երիտասարդ սերնդի համար մեր մշակութային ժառանգությունը դարձնել առավել ճանաչելի:

Փառատոնի մանրամասները

25-28 Օգոստոսի, 2021 | Երևան

Among Armenian national dances, the groups also perform Military folk dances. Հայկական ազգագրական պարերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն ունեն նաև ռազմապարերը։

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Armenian national dresses are a specific feature in dances as each region of Armenia had its own type of dress. Ազգագրական պարերի մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն պարային զգեստները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է իրեն հատուկ զգեստը։

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The festival brings together folk song and music lovers at Cafesjian Sculpture Garden, one of the most beautiful public places of Yerevan. Փառատոնը համախմբում է ազգային երգի և պարի սիրահարներին Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում ՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում։

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The mission of the Gutan festival is to preserve Armenian folk music and dances and pass it through generations. Գութան փառատոնի առաքելությունը ազգային երգ ու պարի պահպանությունն է, և այն սերունդներին փոխանցելը։

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The festival features dance performances by Armenian various traditional dance groups. Each dance has a specific meaning and historical background. Փառատոնին մասնակցում են տարբեր հայկական ազգագրական խմբեր, որոնց ներկայացրած պարերն ունեն իրենց առանձնահատուկ բովանդակությունն ու պատմությունը։

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։