COVID-19 Travel Update: Learn More

Քայլարշավ Նորավանքի զարմանահրաշ կիրճում

Քայլարշավ Նորավանքի զարմանահրաշ կիրճում նկար

Նորավանքի կիրճում արևի շողերն առաջացնում են բազմերանգ գույներ և ստվերներ: (Լուսանկարը՝ Արփա Հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Եթե դուք սիրում եք արկածներ և հաճույք եք ստանում բնությունից, ապա պետք է փորձեք քայլարշավ իրականացնել Արփա բնապահպանական հիմնադրամի հետ միասին` Նորավանքի կիրճի անապակ բնական գեղեցկության միջով` «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում: Պրոֆեսիոնալ քայլարշավային գիդերը կօգնեն ձեզ հայտնաբերել խորը կիրճեր, բարձրաբերձ լեռներ, պատմական ավերակներ և ավելին: Գոյություն ունեն երեք՝ հեշտից միջին բարդության արշավային արահետներ:

Նորավանքի 2,8 կմ արահետը կապում է Նոր Ամաղու հին բնակավայրը, որն այժմ գտնվում է ավերակ վիճակում, Նորավանքի վանական համալիրի հետ: Արահետն անցնում է կիրճով, որը հայտնի է իր կարմիր ժայռերով, վտանգված բուսական աշխարհով, ինչպիսիք են գիհի անտառները, և վտանգված կենդանական աշխարհով, ինչպիսիք են ընձառյուծը, լուսանը և արջերը:

3.1 կմ երկարությամբ ձգվող Բեզոարյան արահետը ձեզ կտանի «Արփա» պահպանվող լանդշաֆտի ամենաբարձր կետերից մեկը, որտեղից կարող եք հիանալ կիրճով և Նորավանքի ցնցող տեսարաններով: Ճանապարհին գտնվող մի դիտակետից հնարավոր է հեռադիտակով վայրի բեզոարյան այծեր տեսնել, որոնք հայտնի են իրենց հետաքրքիր եղջյուրներով:

5.8 կմ երկարությամբ Չուկարի արահետը սկսվում է Խաչիկ գյուղից, անցնում է Բեզոարյան արահետի միջով և տանում է ձեզ դեպի կենսաբազմազանությամբ և միջնադարյան խաչքարերով շրջապատված Հին Ամաղու: Արշավների ընթացքում դուք կունենաք նաև հազվագյուտ հնարավորություն` վերևից տեսնելու Նորավանքի վանքը:

Նորավանքի կիրճով քայլելը կօգնի ձեզ ճանաչել այս հարուստ էկոհամակարգը:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

«Արփա» բնապահպանական հիմնադրամի (2014 թ. հիմնադրված) առաքելությունն է կառավարել և պահպանել Վայոց ձորի մարզի 6000 հեկտար պահպանվող հողատարածքները: Արփայի պահպանվող լանդշաֆտը Հայաստանում առաջին համայնքի կողմից ղեկավարվող պահպանվող տարածքն է: Հիմնադրամը մշակել է մի շարք արահետներ՝ արշավային, հեծանվային և ձիարշավային տուրերի համար, ինչպես նաև առաջարկում է սաֆարի ոճի ջիպային տուրեր պաշտպանված բարձրադիր գոտիներում: Բացի այդ, Հիմնադրամը կարող է առաջարկել ճամբարային փորձառություններ պահպանվող տարածքում կամ կազմակերպել գիշերակացեր տարածաշրջանում գտնվող հյուրատներում: 2017 -ին Հիմնադրամը Եղեգնաձորում բացեց այցելուների զբոսաշրջային կենտրոն, որտեղ ճանապարհորդները կարող են տեղեկատվություն գտնել պահպանվող տարածքների մասին, կազմակերպել էքսկուրսիաներ կամ գիշերակաց, վարձել հեծանիվներ և ճամբարային սարքավորումներ, ինչպես նաև օգտվել արհեստագրոծական փոքրիկ խանութից:

The canyon offers a range of activities for adventure travelers including hiking, rock climbing, and exploring. Ձորում արկածախնդիր զբոսաշրջիկները կարող են կազմակերպել տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև՝ արշավներ, ժայռամագլցում և հետազոտություններ:

Photo courtesy of Arpa Foundation, My Armenia ProgramԼուսանկարը` Արփա հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր

This lone hiker demonstrates the enormous size of the landscape. Բեզոարյան այծերը հատուկ պաշտպանության կենդանիներ են, քանի որ հայտնվել են ոչնչացման եզրին: Լուսանկարը՝ Արփա հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo courtesy of Arpa Foundation, My Armenia ProgramԼուսանկարը` Արփա հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors can choose from a variety of trails and sites within Gnishik Protected Area. Գնիշիկ պահպանվող տարածքում այցելուները կարող են ընտրել տարբեր ուղիներ և վայրեր:

Photo courtesy of Arpa Foundation, My Armenia ProgramԼուսանկարը` Արփա հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր

On the hike, see the stunning scenery and wildlife of Vayots Dzor. Արշավի ժամանակ վայելեք Վայոց ձորի ցնցող տեսարանն ու վայրի բնությունը:

Photo courtesy of Arpa Foundation, My Armenia ProgramԼուսանկարը` Արփա հիմնադրամի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։