Սովորեք գաթա թխել Տավուշի ավանդական փռում

Սովորեք գաթա թխել Տավուշի ավանդական փռում նկար

Չի կարելի հեռանալ Հայաստանից՝ առանց հիմնական հայկական խմորեղեն համարվող գաթա համտեսելու: Այն պատվավոր տեղ է զբաղեցնում տոնակատարությունների ժամանակ և նույնիսկ ունի սեփական փառատոնը: Կարելի է վստահաբար ասել, որ գաթան՝ փխրուն թե շերտավոր, խորիզով թե չամիչով, աշխարհի ամենահայնտի խմորեղեններից մեկն է:

Ըստ տեղացիների՝ իսկական գաթա համտեսելու լավագույն վայրերից մեկը գաթնոցն է, որը գտնվում է հյուսիսարևելյան Հայաստանի Տավուշի մարզում գտնվող, 10-րդ դարում կառուցված Հաղարծին վանահական համալիրի հարևանությամբ: Թավա և Կճուճ ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանի խոհարարական ստեղծագործական մտքի շնորհիվ՝ Հաղարծինի զբոսաշրջիկները կարող են պատրաստել գաթա, այնուհետև համտեսել այն տնական սերուցքի, մեկ բաժակ սև թեյի կամ սուրճի հետ:

Սա ընդամենը սեփական ուժերով գաթա պատրաստելու հնարավորություն չէ. այն նախևառաջ երկրի խոհարարական պատմության հետ ծանոթանալու հնարավորություն է, որի ընթացքում զբոսաշրջիկները կարող են նաև պատրաստել այդ տեղանքի հիմնական ազգային խմորեղենը: Օգտագործելով գաթայի պարզ բաղադրիչրներն ու պատրաստման տարբեր եղանակները՝ կարելի է ստեղծել աշխարհի ամենահայտնի և համեղ խմորեղենները:

Գաթա պատրաստելուց առաջ կամ հետո այցելուները կարող են նաև այցելել Հաղարծին վանական համալիր, որը շրջապատված է անտառապատ լեռներով և հիշեցնում է խխունջի մեջ պատսպարված շողացող մարգարիտ: Վանքը գրավում է թե՛ տեղացիներին, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր փորձում են փախչել առօրյա ակտիվ կյանքից և վայելել հանգստություն: Համալիրում առկա հին խաչքարերը, ապաստարանը և ստորգետնյա թունելը այն առեղծվածային վայերերից են, որոնք հետաքրքիր են բոլոր զբոսաշրջիկներին:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։