COVID-19 Travel Update: Learn More

Սովորեք գաթա պատրաստել թոնրում

Սովորեք գաթա պատրաստել թոնրում նկար

Այցելուները մասնակցում են գործնական փորձառությանը (Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

«Ընկուզենու տակ»-ը Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հայտնի մի ընտանեկան հյուրատուն է, սննդային փորձառություն և ռեստորան: Այստեղ դուք կարող եք տեղեկանալ հայկական ավանդույթների մասին և մասնակցել այստեղ անցկացվող գաթայի պատրաստման դասընթացին:

Լիլիթը և Աբրահամը՝ «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիրները, կներկայացնեն ձեզ հուրատան և ռեստորանի պատմությանը։ Նրանց ընտանիքը ավելի քան քսան տարի հյուրընկալում էր այցելուներին, սկսած այն ժամանակվանից, երբ նրանց պապը, ով աշխատել էր շինարարության ոլորտում, սկսեց հյուրընկալել արտասահմանից եկած իր գործընկերներին: Նրանք իրենց հյուրերին ծանոթացրեցին հայկական մշակույթին՝ լավաշ և գաթա թխելով և նրանց ներգրավելով ամենօրյա գործերի մեջ` անասուններին կերակրելուց մինչ այգին խնամելը։

Այժմ դուք կարող եք զգալ հյուրընկալության այս ավանդույթը` Լիլիթից և Աբրահամից սովորելով, թե ինչպես կարելի է գաթա թխել թոնրում: Գաթան թխվածք է, որն ավանդաբար պատրաստվում է տոների, հարսանիքների, ծեսերի և այլ հատուկ առիթների ժամանակ։ Այն պատրաստելու համար քաղցր միջուկով լցոնում եք թխվածքը, այնուհետև ձևավորում և զարդարում այն: Բացահայտեք այն բազմաթիվ ստեղծագործական հնարները, որոնք հայ խոհարարության վարպետները օգտագործում են Վայոց ձորի Գաթայի փառատոնում՝ պատրաստելով իրենց գաթան:

Գաթան զարդարելուց հետո տանտերերը ձեզ կցուցադրեն իրենց թոնիրը` կավե վառարանը, որը ներկառուցված է գետնի տակ` լավաշը և գաթան թխելու համար: Մինչ գաթաների թխվելը, փորձեք համտեսել Աբրահամի օղիներից մի քանիսը` պատրաստված խաղողից, սալորից, խնձորից, հատապտուղներից և այլ մրգերից:

Վերջապես, հյուրատան մեծ բակում վայելեք ճաշը՝ համեղ ուտեստներով, ինչպես նաև բուսական թեյը և այլ զովացուցիչներ: «Ընկույզենու տակ»-ը կարող է տեղավորել մինչև ութսուն մարդ՝ ներսի և բացօթյա սրահներով: Երբ փորձառությունն ավարտի է հասնում, բացահայտեք տան տարածքը, կամ պարզապես վայելեք պարտեզի չքնաղ տեսարանը։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Լիլիթ Խալաթյանը և Աբրահամ Խալաթյանը հանդիսանում են «Ընկուզենու տակ» հյուրատան և ռեստորանի հիմնադիրները: Նրանք պահպանում են հյուրընկալության իրենց ընտանեկան ավանդույթները՝ այցելուներին առաջնորդելով ավանդական ուտեստների և խմիչքների պատրաստման գործընթացում:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։