COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստե՛ք սեփական հուշանվեր՝ հայկական տուֆով

Պատրաստե՛ք սեփական հուշանվեր՝ հայկական տուֆով  նկար

Պեմզաշեն գյուղի քարքարոտ, լեռնային շրջակայքով է պայմանավորված նրա անունը, որը կապվում է մոտակայքում տարածված պեմզա քարի հետ։ Այս տարածաշրջանը հայրենիք է համարվում նաև տուֆի համար, որով կառուցված է Երևանի շինություննների մեծամասնությունը՝ տալով մայրաքաղաքին վարդագույն քաղաքի տիտղոս։ Բացահայտե՛ք Պեմզաշենի քարե ժառանգությունը և տեղացի վարպետից սովորե՛ք՝ ինչպես ստեղծել քարե հուշանվեր, որը կվերցնեք ձեզ հետ՝ որպես մնայուն հիշողություն։

Ժամանելով Սթոուն Արթ հյուրատուն՝ դուք կհանդիպեք Հովհաննեսին և Վոլոդյային՝ երկու հարևաններ, ովքեր համատեղ կիրականացնեն փորձառությունը։ Բակ մտնելուն պես կանցնեք Ճանապարհորդի արահետով․ երկար, պատկերազարդ պատ, ուր բառացիորեն զետեղված են Հայաստանում հայտնի գրեթե բոլոր քարատեսակները․ հիմնականում բազմագույն տուֆ, որը քարագործ վարպետ Վոլոդյան վերածել է գեղագրական նախշերի, զինանշանների և նույնիսկ հեքիաթային հետաքրքրաշարժ հերոսների և կենդանիների արձանների։

Ոգեշնչված այս պատով՝ դուք Վոլոդյայից ոչ միայն կսովորեք ինչպես փորագրել նուրբ տուֆը, այլև ինչպես համադրել գունավոր քարերը՝ յուրահատուկ պատկերներ ստանալու համար՝ Արարատ լեռան մակետից մինչև փազլային խճանկար և ճարտարապետական կոլաժներ։ Այնուհետև Վոլոդյայի օգնությամբ կհղկեք քարերի եռանկյունաձև կտորները և կտեղադրեք դրանք քարասալիկի վրա։ Վերջում հատուկ սոսինձի միջոցով կամրացնեք դետալները և արդեն որպես հուշանվեր կարող եք վերցնել այն ձեզ հետ։ Եթե ցանկանում եք որևէ այլ բան ստանալ, կարող եք փորձել տուֆից աքսեսուար կամ զարդ պատրաստել։

Հովհաննեսի և Վոլոդյայի նախաձեռնությունը նշանակալի է ողջ մարզի համար։ Վոլոդյայի աշխատանքներից շատերը ցուցադրված են Պեմզաշենի այգում, իսկ Սթոուն Արթ հյուրատունը բոլոր տարիքային խմբերի այցելուներին հնարավորություն է տալիս ճանաչել տարածաշրջանի քարե ժառանգությունը։

Ծանոթացե՛ք ձեր հյուրընկալի հետ

Երկու հարևաններ՝ տնտեսագետ Հովհաննես Մարգարյանն ու քարագործ վարպետ Վոլոդյա Սարիբեկյանը, իրենց այգին վերածել են արհեստի պատկերասրահի, ուր կարող եք այցելել և զմայլվել քարե ստեղծագործություններով։ Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո, նրանց նախնիները հարևաններ են մնացել ավելի քան երկու հարյուր տարի։ Երբ Հովհաննեսը հիմնեց Սթոուն Արթ հյուրատունը և աստիճանաբար կահավորեց այգին, այն անմիջապես ձուլվեց Վոլոդյայի բացօթյա քանդակների ստուդիոյին։ Երկուսով որոշեցին իրենց տները վերածել այնպիսի վայրի, ուր կարող են ներկայացնել Պեմզաշենի քարերի ժառանգությունը՝ արհեստի միջոցով։ Նախաձեռնությունը միտված էր բացահայտել քարերի հարուստ աշխարհը, բայց նաև դրանց միջոցով այցելուին հաղորդել հայկական մշակութային արժեքներն ու տեղական ինքնությունը։

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Photo by Areg Vardanyan, My Armenia Program

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։