COVID-19 Travel Update: Learn More

Սովորեք կարպետագործություն և այլ ավանդական արհեստներ

Սովորեք կարպետագործություն և այլ ավանդական արհեստներ նկար

Լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

2017թ. Հասմիկ Մարգարյանը և մի քանի համախոհ կանայք ոչ միայն որոշեցին վերածնունդ հաղորդել հայկական ձեռագործ արհեստներին, այլև մեծացնել իրենց համայնքում կանանց դերակատարումը: Որպես տարբեր շնորհներով օժտված մարդիկ՝ նրանք վերականգնեցին կարպետագործությունը, ասեղնագործությունը, ժանյակագործությունը՝ ներկայացնելով դրանք նոր զարդանախշերով, նոր գաղափարներով և նոր ոճերով: Վերականգնվեց նաև Շուլալ գորգը, որը համարվում է ամենադիմակայուն գորգի տեսակներից մեկը։

Նրանց՝ Թելիկ կոչվող ապրանքանիշը արժանացել է միաջազգային ուշադրության, իսկ իրենց արհեստանոցը դարձել է Իջևանում հայտնի զբոսաշրջության վայր:
Շրջապատված լինելով անտառապատ լեռներով և խորհրդանշելով միջնադարյան ճարտարապետությունը՝ Իջևանն ունի յուրահատուկ գեղեցկություն և դարեր շարունակ համարվել է կարպետագործության, այնուհետև` գորգարդյունաբերության կենտրոն սովետական ժամանակաշրջանում: Իջևանի հայտնի գորգերից են Կազախը, Դեղնաքյունջը և Էրեբունին, որոնք համարվել են ճոխության ցուցանիշ և արվեստի խորհրդանիշ: Իրենց նախշերն ու գունային լուծումները գնում են դեպի շատ հին ժամանակներ և մարմնավորում են հեղինակների կրոնական հավատքներն ու ավանդույթները:

Հասմիկն անցկացնում է գորգագործության, ասեղնագործության և հելունագործության վարպետաց դասեր, որի ժամանակ մասնակիցները կարող են նաև նրբագեղ տառերով և նախշերով ձևավորել շապիկներ, զարդարել դրանք թռչուններով, ինչը միջին դարերին բնորոշ տեխնիկա էր: Գործելով գորգի մի փոքրիկ հատված կամ զարդարելով մի փոքրիկ գործվածք՝ մասնակիցները հնարավորություն կունենան հիանալ հայկական ձեռագործ արհեստներով:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Հասմիկ Մարգարյանը ստեղծել է Թելիկը`վերականգնելու Տավուշի ավանդական գորգագործության, ասեղնագործության և ձեռագործ այլ արհեստների դարերի ավանդույթները` դրանք կիրառելի դարձնելով ժամանակակից կյանքում: Թելիկի նպատակներից է ոչ միայն թելերի արվեստը վերագտնելը, այլև Իջևանում և մերձակա գյուղերում ապրող կանանց կյանքի որակի բարելավումը` նրանց համար կայուն զբաղվածության հնարավորությունների ստեղծմամբ: Նրանց ապրանքանիշը՝ Թելիկը, այժմ գրավում է միջազգային ուշադրությունը, իսկ արտադրամասը դարձել է զբոսաշրջային վայր Իջևանում:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։