COVID-19 Travel Update: Learn More

Արշավ դեպի Սմբատաբերդ և գաթայի պատրաստում

Արշավ դեպի Սմբատաբերդ  և գաթայի պատրաստում  նկար

Հեռվում այցելուները բարձրացել են բերդի հաստ պատերին, որոնց դեմ-հանդիման տարածվում է սքանչելի կիրճը (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է։ Այն կառուցված է խորը ձորերի մեջ վեր խոյացող բարձրադիր եռանկյունաձև բարձունքի վրա, և հանդիսանում է Հայաստանի ամենաուշագրավ պաշտպանական համալիրներից մեկը: Միջնադարում ունեցած կարևոր նշանակության, պատմության և ճարտարապետության շնորհիվ՝ ամրոցը հանդիսանում է այս փորձառության առանցքային մասը, որի շրջանակներում կազմակերպվում է քայլարշավ դեպի ամրոց, իսկ արշավի ավարտին Արտաբույնք գյուղում ընձեռվում է հնարավորություն մասնակցել թոնրի մեջ հայկական ավանդական գաթայի թխման վարպետաց դասին։ Արշավը կմեկնարկի Եղեգիս գյուղից, որտեղ էլ կհանդիպեք ձեր զբոսավար Վարդան Քարամյանին: Վարդանն ունի այցելուների հետ աշխատելու մեծ փորձ և առանձնակի սիրով ու հոգատարությամբ է վարում բոլոր շրջայցերը։ Նա նաև մի քանի քայլարշավային երթուղիների հեղինակ է, հետևաբար, քաջատեղյակ է մարզի բուսական և կենդանական աշխարհին, բանահյուսությանն ու պատմությանը: Նա ձեզ կներկայացնի գյուղի պատմությունը, այդ թվում՝ երբեմնի իշխանական տան նստավայր միջնադարյան Եղեգիս գյուղաքաղաքը․ ։ ներկայիս գյուղի տարածքում են գտնվում Զորաց եկեղեցին (14-րդ դար) և հրեական գերեզմանատունը։

Բարձունքը հաղթահարելուց հետո Սմբատաբերդից կբացվի հիասքանչ տեսարան դեպի շրջակա հովիտներն ու քարքարոտ լեռները՝ հիացնելով ցանկացած այցելուի։ Ամրոցը շրջապատված է երեք մետր հաստությամբ բազալտե պարիսպներով, ունի կիսաշրջանաձև աշտարակներ և միջնաբերդեր: Բերդի ընդարձակ տարածքում շրջելով՝ ձեզ կապշեցնեն ճարտարապետների համառությունն ու վարպետությունը, ովքեր ձորի երկայնքով այսպիսի հսկայական շինություն են կառուցել: Եթե ժամանակը ների, կարող եք մի փոքր առաջ շարժվել և այցելել Ցաղաց Քար վանական համալիր և Սուրբ Կարապետ եկեղեցի, որը կառուցվել է շուրջ հազար տարի առաջ՝ 1041 թվականին: Շատ տպավորիչ են հատկապես խորանի քանդակները, լուսամուտների զարդանախշ շրջանակներն ու եկեղեցու դիմաց գտնվող խաչքարերը: Այստեղից զարմանահրաշ տեսարան է բացվում դեպի Սմբատաբերդ ու Վայոց ձորի գեղատեսիլ բնաշխարհ:

Արշավը կավարտվի Սմբատաբերդի հարևանությամբ գտնվող Արտաբույնք գյուղում՝ Վարդանի պապիկի կառուցած տանը, որը Վարդանը և իր եղբայր Կարենը դարձրել են հյուրատուն՝ անվանելով այն «Այրարատ»։ Արշավից հետո կարող եք հանգստանալ Վարդանի ու Կարենի հյուրընկալ ընտանիքի հետ: Այդ ընթացքում տան տիկինը՝ Թամարան, ձեզ մասնակից կդարձնի հայկական ամենահայտնի խոհարարական ավանդույթներից մեկինը՝ թոնրի գաթա թխելու արարողությաունը: Դուք կմասնակցեք գաթայի միջուկի՝ խորիզի պատրաստման գործընթացին և բուն գաթայի պատրաստմանն ու թխմանը։ Այստեղից կհեռանաք գաթայի յուրահատուկ բաղադրատոմսով՝ հետագայում ձեր ընտանիքի և ընկերների համար պատրաստելու մտադրությամբ:

Հյուրընկալի մասին

Այրարատ հյուրատունը, որ գտնվում է Ցաղաց Քար վանական համալիր ու հայտնի միջնադարյան Սմբատաբերդ ամրոց տանող ճանապարհի վրա, պատկանում է Կարենին և Վարդանին: Տեսնելով ամրոց և վանք այցելող զբոսաշրջիկների մեծ հոսքը և մոտակայքում գիշերելու հարմարությունների բացակայությունը, ինչը խոչընդոտում էր ըստ արժանվույն գնահատել տեղի մշակույթը՝ Կարենը որոշեց հրավիրել զբոսաշրջիկներին իրենց տուն գիշերելու և գյուղական կյանքին ծանոթանալու: Սակայն հյուրատուն կառուցելու գլխավոր պատճառը Կարենի՝ այդ տնից չհեռանալու պապին տված խոստումն էր, ինչը ոգևորեց նրան հետամուտ լինել իր երազանքի իրագործմանը և վերանորոգել հյուրատունը: Նրանց հաջողության գրավականը ջերմ ու սիրալիր հյուրընկալությունն է, որի մեջ ներգրավված է իրենց ողջ ընտանիքը. Կարենը պատասխանատու է հյուրերի հետ կապերի համար, նրա եղբայր Վարդանը շրջայցեր է կազմակերպում դեպի մոտակա տեսարժան վայրեր, իսկ մայրը ստանձնել է գաթա թխելու արվեստը այցելուներին սովորեցնելու պատվավոր առաքելությունը:

Learn more about the ancient architecture of the region from your guide. Ձեր զբոսավարից կարող եք մանրամասն տեղեկություններ պարզել տեղանքի հնագույն ճարտարապետության մասին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Vardan leads visitors up a trail towards the complex from the village of Yeghegis. Վարդանն այցելուներին առաջնորդում է բլուրն ի վեր՝ Եղեգիս գյուղից դեպի համալիր։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors feel the soft, sweet dough that will soon be rolled out and filled with khoriz. Այցելուները զգում են, թե որքան փափուկ է քաղցր խմորը, որը շուտով կգրտնակվի ու կլցոնվի խորիզով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The iconic designs on gata are made with special stamps. Գաթայի յուրահատուկ նախշերն արվում են գաթանախշ կոչվող հատուկ գործիքով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Karen and Tamara carefully lower the gata into a classic tonir oven. Կարենը և Թամարան զգուշորեն իջեցնում են գաթան ավանդական թոնրի մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

You won't want to miss tasting Armenia's national dessert. Հայաստանի ազգային աղանդերի համտեսը բաց թողնել չի կարելի։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

In addition to Vayots Dzor's natural wonders, hosts at Legend Guesthouse want to showcase its cultural wonders as well. Վայոց Ձորի բնական հրաշալիքներից բացի, Լեգենդ հյուրատան տերերը ցանկանում են ցույց տալ նաև մարզի մշակութային ժառանգությունը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։