COVID-19 Travel Update: Learn More

Տոլմայի Փառատոն

Տոլմայի Փառատոն  նկար

Այս տարի Հայաստանի և այլ երկրների տոլմայի սիրահարները կհավաքվեն Զվարթնոց տաճարի շրջակայքում՝ տոնելու տոլմայի Փառատոնը՝ որքան հնարավոր է շատ ճաշակելով բազմազան տոլմաները:

Ամեն տարի կազմակերպվող այս փառատոնին հայկական տոլմա պատրաստող խոհարարները միախմբվում են՝ պատրաստելու տոլմաների մոռացված և հազվագյուտ բաղադրատոմսեր։ Փառատոնի ընթացում հյուրերը հնարավորություն ունեն համտեսելու ավելի քան 60 տեսակի տոլմա՝ լցոնված գառան մսով, սնկով, բաստուրմայով և բազմաթիվ այլ բաղադրիչներով։

Փառատոնի մանրամասները

22 Մայիսի, 2021 | Զվարթնոց տաճարի շրջակայք

Dolma (or tolma) is made from ground meat mixed with rice and spices and folded in grape or cabbage leaves. Տոլման պատրաստվում է աղացած մսով, որին ավելացնում են բրինձ ու տարբեր համեմունքներ և փաթաթում խաղողի տերևի կամ կաղամբի մեջ:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The festival shows around 60 varieties of dolma and features Armenian folk music and dances. Փառատոնի ընթացքում ներկայացվում է տոլմայի շուրջ 60 տեսակ, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտություն և պարեր:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Many different varieties of dolma are available - some not even locals have tried. Ներկայացված է տոլմայի մեծ տեսականի. մի քանի տեսակ ծանոթ չէ նույնիսկ տեղացիներին:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The festival hosts a competition among cooks judged on best taste, best appearance, and best idea. Փառատոնի ժամանակ անցկացվում է խոհարարների մրցույթ, որի շրջանակներում ուտեստները գնահատվում են ըստ լավագույն համի, լավագույն ձևավորման և լավագույն գաղափարի:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Each year the festival takes place in a different region of Armenia. Ամեն տարի փառատոնը տեղի է ունենում Հայաստանի տարբեր մարզերում:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։