COVID-19 Travel Update: Learn More

Շրջեք այգիներում և համտեսեք տնական գինի

Շրջեք այգիներում և համտեսեք տնական գինի նկար

Ճաշակեք համեղ տնական օղիներ ու գինիներ Նոյան Վազում (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Երբ 1964-ին Ջիվան Հովհաննիսյանը Վայոց ձորից տեղափոխվեց Արարատյան դաշտ, նա իր հետ բերեց խաղողի վազ, որ տնկվել էր իր հոր կողմից՝ ընտանիքի գինեգործական ավանդույթները շարունակելու համար։ Մոտավորապես 60 տարի անց Հովհաննիսյան ընտանիքը շարունակում է տնական գինու արտադրությունը նույն խաղողի տեսակներով, և նրանք հրավիրում են ձեզ վայելելու մի քանի կում իրենց պատմությունից։
Ջիվանի թոռան՝ Հարությունի հետ, դուք կշրջեք մրգառատ պտղատու այգում, խաղողի այգիներում և Նոյան Վազի գեղեցիկ գինու մառանում, որը գտնվում է Փոքր Վեդի գյուղում՝ բիբլիական Արարատ լեռան տեսարանի ներքո։ Գինեգործությունը Հայկական լեռնաշխարհում ունի մի քանի հազար տարվա պատմություն, իսկ Արարատյան դաշտում այն թվագրվում է աստվածաշնչյան առասպելներով, երբ Նոյ նահապետը տնկեց խաղողի առաջին որթը Արարատ լեռան ստորոտին։
Մրգատու այգում շրջելիս դուք կծանոթանաք Արարատյան դաշտին հատուկ ծառերի տեսակներին, ինչպիսին ծիրանենին ու դեղձենին են։ Հարությունը ձեզ կներկայացնի՝ ինչպես խնամել ծառերը՝ միաժամանակ հասցնելով զբաղվել գինեգործությամբ և խաղողագործությամբ։ Դուք կհամոզովեք, որ գյուղատնտեսությունը կենսական նշանակություն ունի Արարատյան դաշտավայրի համար, հատկապես երբ համտեսեք այգու քաղցրահամ սեզոնային մրգերը (սալոր, խնձոր, տանձ) կամ հավաքեք դրանք՝ թարմ քամած հյութ պատրաստելու և Նոյան Վազի բացօթյա տաղավարում վայելելու համար։ Խաղողի այգում դուք ավելի լավ կծանոթանաք տեղական խաղողի տարբեր տեսակների շատ նրբություններին, և թե ինչպես է Հարությունը օգտագործում դրանցից յուրաքանչյուրը՝ բարձրորակ գինի պատրաստելու համար։ Իհարկե, այս մրգերից ավելի շատ բան է կարելի պատրաստել, քան միայն գինին․ Հարությունը խաղողից և այլ մրգերից թորում է նաև տնական օղիների բազմազան տեսականի:
Մառան այցելության ընթացքում դուք կտեսնեք՝ որտեղ է թաքնված իսկական հրաշքը, որտեղ են Հարությունի այգու բերքը վերափոխվում օղու և գինիների։ Տեղական մրգերի մասին իր հարուստ գիտելիքների շնորհիվ՝ Հարությունը կկիսվի ընտիր խմիչքներ պատրաստելու իր գաղտնիքներով, նաև՝ թե ինչպես տարբերակել դրանց բնորոշ հոտերն ու համերը։ Բայց զգույշ եղեք․ չնայած նուրբ համերին՝ խմիչքները հեշտությամբ կարող են արբեցնել։
Ձեր շրջայցը ներառում է թեյի, սուրճի, քաղցրավենիքի և թարմ մրգերի հյուրասիրություն: Հարությունը կօգնի ձեզ նաև ճիշտ ընտրություն կատարել գինի կամ օղի գնելիս: Եթե այցի ժամանակը ճիշտ ընտրեք՝ կկարողանաք նաև տեղում վայելել Հայաստանի արևահամ մրգերն ու բարիքները։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Հարությունը երրորդ սերնդի գինեգործ է, ով իր սերը վերափոխել է մասնագիտության և բիզնեսի։ -Երբ պապիկս ծնվեց, նրա հայրն արդեն վատառողջ էր, պատմում է Հարությունը,-Նա տնկել էր խաղողի վազ և կնոջն ասել․ երբ որդիս՝ Ջիվանը մեծանա, թող վայելի իմ սերն այս խաղողի միջոցով։
Հարությունի ընտանիքի համար գինեգործությունը ծնողական ջերմության և բարության նման է, որ սերունդները փոխանցում են իրար։ Հարությունը գիտի, որ իր այգիներն ու խաղողի այգին ամփոփում են պատմություն և ավանդույթներ, քանի որ խաղողն ու գինին համայնքային մշակույթի և ինքնության անբաժանելի մասն են։ Միացեք Հարությունին՝ գինու գավաթի և հայկական մրգերի շուրջ զրույցների այնտեղ, ուր Նոյը տնկել է խաղողի առաջին որթը։

A basket of freshly picked fruits from the Hovhannisyan orchard. Հովհաննիսյանների մրգատու այգուց հավաքված թարմ մրգերի զամբյուղ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors end their day with a wine tasting at Noyan Vaz winery. Այցելուներն ավմփոփում են իրենց օրը Նոյան Վազ գինետանը՝ գինու համտեսով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Explore local agriculture with Harutyun. Ուսումնասիրեք տեղական գյուղատնտեսությունը Հարությունի հետ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

While Vayots Dzor is now a popular winemaking region, Ararat also has a long history of viticulture. Թեպետ Վայոց Ձորն այժմ հայտնի գինեգործական մարզ է, Արարատը ևս խաղողագործության երկար պատմություն ունի։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։