Վարպետ խոհարար Վարդա Ավետիսյանի առաքելությունն է ավանդական հայկական խոհանոցը նոր բաղադրիչներով և մոտեցումներով համեմելը: Հյուրընկալության ոլորտում տասնհինգ տարի արտերկրում աշխատելուց հետո՝ Ավետիսյանը վերադարձել է Հայաստան և 2016թ․-ին Դիլիջանում հիմնել «Կճուճ» ռեստորանը:
«Կճուճ» նշանակում է կավե աման, ինչից արդեն կարելի է կռահել, որ ռեստորանը ամեն ինչ պատրաստում է կավե ամանների մեջ`ավանդական կարմիր աղյուսե ջեռոցներում: Կճուճի թիմը ձեզ հետ կկիսվի ավանդական ուտեստների վերաբերյալ գիտելիքներով ու կներկայացնի, թե ինչպես են նրանք սիրում ստեղծել նոր ուտեստներ տեղական օրգանական բաղադրիչներից: Այս նորարարական մոտեցումների միջոցով «Կճուճը» առաջարկում է տարբեր ուտեստներ և համեր՝ խոհանոցային հաճույքների նորովի բացահայտման համար: Հյուրերը նաև հնարավորություն կունենան ընտրելու տեղական բաղադրիչներ և պատրաստել իրենց սեփական «կճուճային» ուտեստը: