COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտեք Հայաստանի մշակույթը

Բացահայտեք Հայաստանի մշակութային գանձերը․ երկիր, որն ընկած է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում:

Գտեք յուրահատուկ հայկական արհեստի գործեր

Ուղղորդվեք Հայաստանի տարբեր մարզերով

Հայաստանը գտնվում է Հայկական Լեռնաշխարհում, ունի փոքրաթիվ բնակչություն և հազարամյակների պատմություն: Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու գործարանն ու մարդկության գոյության և կեցության մասին վկայող պալեոլիթյան հնավայրերը: Հայկական մշակութային ժառանգությունը մեր համաշխարհային պատմության մի մասն է կազմում, որն այսօր ապրում է արհեստների, երգի և պարի փառատոների և, իհարկե, համեղ խոհանոցի միջոցով:

Հարստացրեք ձեր ճանապարհորդությունը ինքնատիպ փորձառություններով և բացահայտեք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը: Տեղացի արհեստագործ վարպետների օգնությամբ կարող եք սովորել խաչքարի փորագրություն, գորգագործություն և բարդ զարդանախշերի ասեղնագործություն: Գինեգործները ձեզ կներկայացնեն գինեգործության շուրջ 6000 տարվա պատմությունը և կառաջարկեն ձեզ համտեսել իրենց լավագույն գինիները: Տեղացի զբոսավարների շնորհիվ կկարողանաք նորովի բացահայտել խորհրդանշական վանքերն ու թանգարանային նմուշները: Եվ, իհարկե, մասնակցեք Հայաստանի փառատոների և գաստրո փորձառությունների շրջանակներում կազմակերպվող բազմաթիվ տոնակատարություններից որևէ մեկին:

Սովորեք ավելին Հայաստանի կենդանի մշակութային ժառանգության մասին, ապա բացահայտեք մեր փորձառություններն ըստ թեմաների կամ մարզերի: Այցելեք մեր Գնիր տեղական արտադրանք բաժինը և տեսեք, թե որտեղ կարելի է գտնել տեղացի արհեստագործ վարպետներին և նրանց պատրաստած ապրանքները՝ ձեզ հետ Հայաստանից մի կտոր հետ տանելու նպատակով:

Մեր կայքում ներկայացված բոլոր փորձառություններն ընտրվել և կազմակերպվել են «Իմ Հայաստան» ծրագրի կողմից, որը Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև իրականացվող համատեղ ծրագիր է:

Բացահայտեք Հայաստանի յուրօրինակ փորձառությունները

Բացահայտեք Հայաստանի մշակույթը

Բացահայտեք Հայաստանի մշակութային գանձերը․ երկիր, որն ընկած է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում:

Գտեք յուրահատուկ հայկական արհեստի գործեր

Ուղղորդվեք Հայաստանի տարբեր մարզերով

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։