COVID-19 Travel Update: Learn More
My Armenia Program staff stand with their arms around each other at the opening of the My Handmade Armenia Festival. Behind the group are the white stairs of Casfejian Center for the Arts.

Մեր մասին

Հայաստանը Հայկական լեռնաշխարհում տեղակայված փոքր երկիր է՝ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում: Այն քրիստոնեությունը որպես իր պետական կրոն ընդունած առաջին երկիրն է և ունի հարուստ ու կայուն մշակութային ավանդույթներ, գեղեցիկ բնաշխարհ, ինչպես նաև անցել է բարդ պատմական ուղի: Այնուամենայնիվ, Հայաստանը շատերի համար մնում է առեղծվածային:

«Իմ Հայաստան»-ը կարևորում է բանասացության դերը համայնքային տուրիզմի զարգացման միջոցով մշակութային ժառանգության կայունության ամրապնդման գործում: Սա համագործակցային ծրագիր է Հայաստանի ժողովրդի, Սմիթսոնյանի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև, որը մեկնարկել է 2016թ.-ին` թիրախավորելով հինգ մարզեր: Այս կայքում ներկայացված են ծրագրի ձեռքբերումները:

«Իմ Հայաստան»-ն ընտրել և համադրել է իր բոլոր փորձառությունները՝ հիմնվելով Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կատարած հետազոտությունների վրա: Մեզ հետ կարող եք ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանը տարբեր տեսանկյուններից՝ արհեստներ, պատմություն, ազգագրություն, բնություն, մշակութային վայրեր, տոնակատարություններ և, իհարկե, սնունդն ու գինին:

Ընտրելով մեր փորձառությունները` դուք ուղղակիորեն նպաստում եք տեղի համայնքների զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը:

Օգտվելով Սմիթսոնյանի փորձագետների կողմից պատրաստված ռեսուրսներից՝ կարող եք մանրամասն տեղեկություն ստանալ Հայաստանի մշակութային ժառանգության վերաբերյալ և այնուհետև պլանավորել ձեր ուղևորությունը: Արհեստների սիրահարների համար մենք պատրաստել ենք հատուկ Գնիր տեղական արտադրանք բաժինը, որտեղ հնարավոր է ծանոթանալ հայ արհեստագործ վարպետների ձեռագործ աշխատանքներին:

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:

Սմիթսոնյանի բանահյուսության և մշակութային ժառանգության կենտրոնում «Իմ Հայաստան» ծրագրի մասին մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով կարող եք այցելել folklife.si.edu/myarmenia կայք:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։