«Իմ Հայաստան» ծրագիրը գործընկերների հետ համատեղ մշակել է այցելուների թվային ուղեցույց՝ Հայաստանի մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը կիսելու նպատակով: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ, այս ուղեցույցը հասանելի է Apple և Android շարժական սարքերի վրա, ինչպես նաև համակարգչով բրաուզերում դիտելու տարբերակով: Յուրաքանչյուր էլեկտրոնային գրքույկ նվիրված է մեկ տարածաշրջանի կամ մարզի և պարունակում է բացատրական տեղեկատվություն մարզի պատմության և մշակույթի մասին, ինչպես նաև գործնական տեղեկատվություն մշակութային և բնական փորձառությունների մասին: Վայոց ձորը ներկայացնող առաջինն է էլեկտրոնային գրքերի շարքում։ «Իմ Հայաստանը» և Հայկական վիրտուալ համալսարանը կթողարկեն լրացուցիչ էլեկտրոնային գրքեր, որոնք կընդգծեն Հայաստանի մյուս մարզերի մշակութային ժառանգությունը: