COVID-19 Travel Update: Learn More
A small lake in the middle of Vayots Dzor mountain ranges

Մարզեր

Հայաստանի մայրաքաղաքը Երևան քաղաքն է, այն ունի տաս մարզ: Յուրաքանչյուր մարզ ունի ինքնատիպ մշակույթ, որը ձևավորվել է իր երկար պատմության և առանձնահատուկ աշխարհագրության շնորհիվ: 2018թ.-ին Հայաստանի մայրաքաղաքը տոնեց իր հիմնադրման 2800-ամյակը: Հայաստանի մարզերը նույնպես ունեն բացահայտման արժանի վաղեմի պատմություն և ակունքներ: Հայաստանի կենտրոնական մարզերն են Արագածոտնը, Արարատը, Արմավիրը, Գեղարքունիքը և Կոտայքը: Հարավային մարզերն են Սյունիքը և Վայոց Ձորը, որոնք միմյանց հետ կապված են և՛ իրենց պատմությամբ, և՛ մշակույթով: Հյուսիսային մարզերն են Լոռին, Շիրակը և Տավուշը: Լոռին ու Տավուշը հայտնի են իրենց փարթամ անտառներով և սարերով, մինչդեռ Շիրակում է գտնվում Գյումրին, որն արվեստների և արհեստների քաղաքն է: Մեր փորձառությունները հիմնականում կենտրոնացած են հյուսիսային և հարավային մարզերում, բայց կայքում կարող եք օգտակար տեղեկություններ գտնել նաև Հայաստանի կենտրոնական մարզերի վերաբերյալ:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։