COVID-19 Travel Update: Learn More
In the background, a setting sun casts a golden light over the mountains. In the middle of the landscape, a small farm and a few electrical polls can be seen in the distance.

Երթուղիներ

Բացի Հայաստանի խորհրդանշական վանքերից և պատմական վայրերից կարելի է նաև ծանոթանալ հնի ու նորի համադրությամբ ստեղծագործող արհեստագործ վարպետներին, ամենամյա պարի, խոհանոցի և գինու փառատոնի տոնակատարություններին և հինավուրց բնաշխարհով անցնող արահետներին: Հայկական մշակութային ժառանգության արմատները պարուրում են ողջ երկիրը, և ուսումնասիրելով այդ հզոր մշակութային տարրերը՝ կարող եք ծանոթանալ Հայաստանի մշակութային բազմազանությանն ու կենսունակությանը:

«Իմ Հայաստան» ծրագիրը համադրել է մի քանի թեմատիկ մշակութային երթուղիներ, որոնց օգնությամբ կարող եք ծանոթանալ Հայաստանի կենդանի ժառանգությանը ձեզ հոգեհարազատ տեսանկյուններից:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։