Հայաստանը կտրուկ ռելյեֆային երկիր է, անտառներով պատված լեռներով և խոտածածկ բարձրավանդակներով ու հովիտներ։ Այս տարածքում հազարամյակների ընթացքում մարդիկ են ապրել։ Այցելուն կարող է քայլարշավով հասնել պատմական վայրեր, ինչպիսիք են Խնձորեսկի քարանձավները, բնակեցված մինչև 20-րդ դարի կեսերը, Տաթևի վանքի մոտոկայքում գտնվող լքված գյուղերը, որոնց բնակչությունը տեղափոխվել է Սովետական միության օրոք և այլն։
Այցելելով Արենիի մոտ գտնվող Գնիշիկ պահպանվող տարածք, տեղի զբոսավարների հետ կարող եք արշավել՝ դիտելու բեզոարյան վայրի այծերին, որոնք տեղական ֆաունայի կարևոր մասն են կազմում, միաժամանակ դասված են Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցանկում, որպես խոցելի տեսակ:
Այս համայնքները պահպանում և տարածում են իրենց գիտելիքները տեղական ուտեստների վերաբերյալ․ խոտաբույսերից մինչև սնկեր և այլ ուտելի խոտեր, որոնք օգտագործվում են տարբեր հայկական ուտեստներում։ Հայաստանի հյուսիսային մասում գտնվող Նուռիկ կենտրոնում տեղական զբոսավարները կներկայացնեն սննդի համար պիտանի խոտաբույսերը, ինչպես նաև, կպատմեն տեղանքին բնորոշ այլ առասպելներ և մշակութային պատմություններ։