Սմիթսոնյան ինստիտուտը (Սմիթսոնյանը) ունի և վարում է կայքեր ու այլ թվային սեփականություն՝ իր՝ Գիտելիքի կուտակումն ու տարածումը առաքելությունն իրականացնելու նպատակով (Կայքեր): Այս Կայքերի համակազմի մեջ են մտնում www.si.edu, Սմիթսոնյանի թանգարանների, հետազոտական ինստիտուտների, գրասենյակների և ծրագրերի կայքերը, ինչպես նաև՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների կայքերը, որտեղ ապահովված է Սմիթսոնյանի ներկայությունը, ներբեռնվող բջջային հավելվածները և հավելվածային ծրագրերի միջերեսներ (API):
Այցելելով այդ Կայքեր՝ հայտնում եք ձեր համաձայնությունն ու ընդունում եք սույն կանոնները, որոնք ցանկացած պահի կարող են փոփոխվել Սմիթսոնյանի կողմից:
1. Սեփականության իրավունք բովանդակության նկատմամբ
Սմիթսոնյանն ունի սեփականության իրավունք Կայքերում զետեղված տեքստերից, պատկերներից, լսողական նյութերից, տեսանյութերից, տվյալների բազաներից, ձևավորումից, կոդերից և ծրագրերից բաղկացած համակազմի նկատմամբ (միասին՝ Նյութեր): Սակայն սա չի նշանակում, որ Սմիթսոնյանն ունի սեփականության իրավունք այդ համակազմի մեջ մտնող յուրաքանչյուր տարրի նկատմամբ, քանի որ դրանցից մի քանիսը կարող են պատկանել այլ կողմերի և օգտագործվել միայն իրենց համաձայնությամբ կամ համաձայն գործող օրենքի (օրինակ՝ արդար օգտագործումը): Ավելին, Սմիթսոնյանին են պատկանում այս համակազմից ընդամենը մի քանիսի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները, այդ թվում նաև՝ հեղինակային իրավունքները:
2. Նյութերի օգտագործումը
Ըստ օգտագործման նպատակի՝ Կայքերում տեղադրված Նյութերի համակազմը դասակարգվում ըստ երկու խմբից մեկի՝
ա/ նյութեր Creative Commons Zero – CCO
Creative Commons Zero անվամբ Նյութերը հասանելի են միայն Creative Commons Zero (CCO) արտոնագրերի առկայության դեպքում: Այս Նյութերը չեն պաշտպանվում հեղինակային իրավունքով և կարող են օգտագործվել կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով առանց հեղինակային իրավունքների սահմանափակումների կամ վճարի: նշանը վերաբերում է միայն Նյութերի հեղինակային իրավունքների կարգավիճակին: Սմիթսոնյանը չի երաշխավորում, որ նշագրումով Նյութերի միայն հեղինակային իրավունքներն են պաշտպանված, և այդ Նյութերի նկատմամբ բոլոր այլ իրավունքները, այդ թվում նաև՝ երրորդ կողմի, պաշտպանված չեն, կամ որ այս Նյութերի օգտագործումը չի կարգավորվում հրապարակայնության կամ գաղտնիության մասին կամ այլ օրենքով:
CCO նշագրումով Նյութերի օգտագործումը կոմերցիոն նպատակներով
Դուք կարող եք օգտագործել նշագրումով Նյութերը կոմերցիոն նպատակներով առանց Սմիթսոնյանի համաձայնության: Սմիթսոնյանը չի երաշխավորում, որ CCO նշագրումով Նյութերի նկատմամբ երրորդ կողմի իրավունքները չեն պաշտպանվում: Նույնիսկ եթե կարող եք այս Նյութերն օգտագործել առանց Սմիթսոնյանի համաձայնության, դուք պարտավոր եք ձեռք բերել դրանք օգտագործելու համար անհրաժեշտ երրորդ կողմի համաձայնությունը: Օրինակ՝ երրորդ կողմը կարող է այդ Նյութերի նկատմամբ ունենալ առևտրային նշանի, գաղտնիության կամ հրապարակայնության իրավունքներ: Դուք ամբողջական պատասխանատվություն եք կրում Նյութերն օրինական կերպով օգտագործելու և երրորդ կողմի իրավունքները չխախտելու համար:
Այս Նյութերի օգտագործման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի համար, դիմեք մեզ՝ www.si.edu/openacces/faq:
b. Օգտագործման կանոններին ենթակա այլ Նյութեր
Մնացած Նյութերի օգտագործումը սահմանափակվում է հեղինակային իրավունքներով և/կամ այլ կանոններով: Դրանք կարող են օգտագործվել միայն սեփական, կրթական և ոչ կոմերցիան նպատակներով, որոնք համապատասխանում են ԱՄՆ հեղինակային իրավունքների մասին ակտի 108 բաժնում սահմանված արդար օգտագործման սկզբունքներին: Եթե Նյութերը CCO նշագրում չունեն, ապա վերապահվում են այն բոլոր իրավունքները, որոնք Սմիթսոնյանի կողմից սույն փաստաթղթում ուղղակիորեն սահմանված չեն:
Օգտագործման կանոններին ենթակա Նյութերն օգտագործելու համար դուք պարտավոր եք՝
● նշել Նյութերի հեղինակին կամ աղբյուրը, ինչպես ցանկացած տպագիր աշխատանքի դեպքում,
● հնարավորության դեպքում նշել և հղել Կայքը՝ որպես Նյութի աղբյուր,
● պահպանել հեղինակային իրավունքների, առևտրային նշանի կամ սեփականության այլ իրավունքի վերաբերյալ ծանուցումները, այդ թվում նաև՝ աղբյուրը և իսկությունը, ինչպես նաև՝ տեքստի, պատկերների կամ տվյալների մեջ կամ կողքին տեղադրված գրությունները:
● գործել ըստ մեթատվյալների մեջ սահմանված բոլոր կանոնների կամ սահմանափակումների (օրինակ՝ հեղինակային իրավունքներ, առևտրային նշանի, հրապարակայնության և գաղտնիության իրավունքներ կամ պայմանագրային սահմանափակումներ) կամ ըստ սույն Նյութերին առնչվող այլ կանոնների:
Օգտագործման կանոններին ենթակա Նյութերի օգտագործումը կոմերցիոն նպատակով
Օգտագործման կանոններին ենթակա Նյութերը չեք կարող օգտագործել կոմերցիոն նպատակով՝ առանց տվյալ Նյութերի համար պատասխանատու Սմիթսոնյանի թանգարանի կամ ծրագրի, կամ այլ՝ սեփականատեր հանդիսացող երրորդ կողմի համաձայնության: Սա նշանակում է որ, առանց համաձայնության չի թույլատրվում վաճառել օգտագործման կանոններին ենթակա Նյութերը կամ դրանք պարունակող և օգտագործող որևէ նյութ, ապրանք կամ ծառայություն: Օգտագործման կանոններին ենթակա Նյութերը չեք կարող օգտագործել ապրանքներ կամ ծառայություններ գովազդելու կամ խրախուսելու նպատակով:
Համաձայնություն ստանալու նպատակով կարող եք դիմել համապատասխան թանգարան կամ ծրագիր, սակայն հարկավոր է նշել, որ որոշ Նյութեր ընդհանրապես չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով՝ պայմանագրային և այլ սահմանափակումների պատճառով: Թանգարանների և ծրագրերի կոնտակտային տվյալների մասին տեղեկություն կարող եք գտնել սույն կայքի Հեղինակային իրավունքների սեփականատարերի կոնտակտներ բաժնում:
Եթե չգիտեք՝ որ գրասենյակ դիմել կամ ցանկանում եք ձեռք բերել օգտագործման կանոններին ենթակա Նյութերը կոմերցիոն կամ այլ սպառողական ապրանքներում օգտագործելու համար անհրաժեշտ համաձայնություն, ապա դիմեք Ապրանքի ձևավորման և լիցենզիայի գրասենյակ՝ rightsmanager@si.edu: Եթե ցանկանում եք օգտագործման կանոններին ենթակա Նյութերն օգտագործել ֆիլմում կամ որևէ տեսահոլովակում, կամ նկարահանման ընթացքում օգտվել դրանցից, կարող եք դիմել՝ filmingcommittee@si.edu:
Նյութերի օգտագործման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի դեպքում այցելեք՝ www.si.edu/openacces/faq:
3. Առևտրային նշաններ
Սմիթսոնյանի ծրագրերում կամ Սմիթսոնյանի անունը, տարբերանշանը պարունակող Կայքերում տեղադրված շատ անուններ, վերնագրեր, առևտրային նշաններ, սպասարկման նշաններ և տարբերանշաններ Սմիթսոնյանին պատկանող գրանցված կամ ընդհանուր իրավունքի (չգրանցված) նշաններ են: Սմիթսոնյանի առևտրային նշանները չեն կարող օգտագործվել ձեր ապրանքները, ծառայությունները կամ գործունեությունը գովազդելու կամ դրանց առնչությամբ կամ Սմիթսոնյանի՝ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները խախտող որևէ այլ կերպ: Եթե ցանկանում եք Սմիթսոնյանի ապրանքային նշաններն օգտագործել կոմերցիոն նպատակով, ապա դիմեք Ապրանքի ձևավորման և լիցենզավորման գրասենյակ՝rightsmanager@si.edu:
Ժամանակ առ ժամանակ երրորդ կողմի առևտրային նշանները նույնպես կարող են հայտնվել Կայքերում, այդ թվում նաև՝ Նյութերի մեջ: Դուք պարտավոր եք հայտնել ձեր համաձայնությունն առ այն, որ չեք կարող Կայքերում տեղադրված առևտրային նշաններն օգտագործել առանց սեփականատիրոջ համաձայնության:
4. Օգտատիրոջ կողմից ստեղծված նյութեր
Իր Կայքերում և սոցիալական ցանցի էջերում Սմիթսոնյանը հատկացրել է մեկնաբանությունների բաժին իր լսարանի մասնակցությունը ապահովելու և Գիտելիքի կուտակմանն և տարածմանն ուղղված իր առաքելությունն իրականացնելու նպատակով: Այս ինտերակտիվ բաղադրիչի օգտագործման կանոնների նպատակն է ձևավորել կրթական միջավայր, որտեղ առողջ քննարկումներ են ընթանալու տարբեր տարիքի մարդկանց միջև: Չնայած Սմիթսոնյանը վերահսկում և ջնջում է սույն կանոններին չհամապատասխանող մեկնաբանությունները, այնուամենայնիվ պատասխանատվություն չի կրում նման հեռացումների ուշացման կամ ձախողման համար:
Վարքագծի կանոններ
Չշեղվել թեմայից – Սմիթսոնյանն ու իր լսարանը պարտավոր են մեկնաբանություններ կատարել միայն տվյալ թեմայի առնչությամբ:
Քննարկումները վարել քաղաքավարության սահմաններում – հաղորդակցվել հարկավոր է կրթական միջավայրին հարիր եղանակով, չի կարելի հրապարակել սպառնալիքներ, սեռական բնույթի կամ ատելություն քարոզող արտահայտություններ, այդ թվում նաև՝ որոշակի մարդկանց կամ խմբերի թիրախավորող ռասսայական պատկանելության, ազգային կամ էթնիկ ծագման, գույնի, կրոնի, սեռական կողմնորոշման կամ դրսևորման, տարիքի, մտավոր կամ ֆիզիկական աշխատունակության հիման վրա կատարվող վիրավորանք պարունակող արտահայտություններ: Արգելվում են նաև հայհոյանքները: Թույլատրվում է քննադատել Սմիթսոնյանի որոշումները կամ գործողությունները, եթե դրանք չեն թիրախավորում որոշակի անձանց:
Արգելվում է իրականացնել սպամ, վաճառք կամ գովազդ – Այստեղ արգելվում է գովազդել ոչ-Սմիթսոնյան ապրանքներ, ծառայություններ կամ այլ նախաձեռնություններ:
Թույլատրվում է վերաօգտագործել – Սմիթսոնյանն իրավունք ունի օգտագործել ձեր տրամադրած տեղեկությունը ոչ կոմերցիոն, կրթական կամ գովազդային նպատակներով:
Եղեք օրինապահ – Թույլատրվում է հրապարակել միայն այն, ինչ պատկանում է ձեզ՝ սեփականության իրավունքով: Չի կարելի տարածել վտանգավոր կամ վնասակար ծրագրակազմ կամ այլ տեխնոլոգիաներ: Արգելվում է առաջարկել կամ խրախուսել ապօրինի գործողություններ:
Ստանձնեք անձնական պատասխանատվություն – Սրանք հանրային կայքեր են, ուստի մի՛ հրապարակեք անձնական բնույթի կամ այլ տվյալներ, որոնք չեք ցանկանում դարձնել հանրային և, իհարկե, միայն հրապարակեք սեփականության իրավունքով ձեզ պատկանող նյութեր:
5. Հեղինակային իրավունքների վերաբերյալ բողոքներ
Եթե Կայքերում զետեղված Նյութերի վերաբերյալ ունեք բողոքներ կամ առարկություններ առ այն, որ դրանք չեն պարունակում պատշաճ հղումներ կամ հրապարակված են առանց համաձայնության, և դուք հանդիսանում եք հեղինակային իրավունքի սեփականատեր, ապա կարող եք դիմել Ընդհանուր խորհրդի գրասենյակ՝ OGCCopyright@si.edu, և մեզ տրամադրել ձեր կոնտակտային տվյալներն ու տվյալ նյութի համապատասխան հղումը:
6. Երրորդ կողմին պատկանող էջեր
Կարող են լինել երրորդ կողմին պատկանող էջերից դեպի Կայքեր կամ Կայքերից տանող հղումներ, որոնք չեն ենթարկվում Սմիթսոնյանի վերահսկողությանը: Այս հղումները զետեղված են միայն հարմարավետության և տեղեկատվական նպատակներից ելնելով և չեն համարվում Սմիթսոնյանի կողմից կատարվող երրորդ կողմի կամ հղվող էջի բովանդակության՝ այդ թվում նաև տեղադրված գովազդի խրախուսում կամ հովանավորչություն: Սմիթսոնյանը չի վերահսկում, ներկայացնում կամ երաշխավորում և կրում պատասխանատվություն երրորդ կողմին պատկանող էջերից դեպի Կայքեր կամ Կայքերից տանող հղումների ճշգրտության, օրինականության կամ բովանդակության համար:
7. Հրաժարագիր
Սմիթսոնյանը չի ներկայացնում Կայքերը, Նյութերը կամ դրա որևէ բաղկացուցիչ մաս: Կայքերն ու Նյութերը տրամադրվում են հնարավորության դեպքում՝ առանց որևէ ակնհայտ կամ ենթադրյալ երաշխիքի, այդ թվում նաև, և ոչ միայն, ապրանքայնության և տվյալ օգտագործման համապատասխանության ենթադրյալ երաշխիքների, հեղինակային իրավունքի սեփականության և/կամ դրա ոտնահարման կամ երրորդ կողմի սեփականության իրավունքների: Սմիթսոնյանը պատասխանատվություն չի կրում Կայքերի և/կամ Նյութերի օգտագործման արդյունքում ձեզ կամ երրորդ կողմին հասցված վնասի կամ կորուստի համար: Սմիթսոնյանն իրավունք ունի ցանկացած ժամանակ թարմացնել կամ հանել ցանկացած Կայք կամ Կայքում զետեղված Նյութ:
8. Փոխհատուցում
Դուք պարտավոր եք ազատել, փոխհատուցել և զերծ պահել Սմիթսոնյանին ձեր կողմից Կայքերի և/կամ Նյութերի օգտագործումից առաջացած բոլոր պահանջներից, հետևանքներից, պնդումներից, ծախսերից, վճարներից (այդ թվում նաև՝ փաստաբանների ողջամիտ վճարները), դատողություններից, պարտավորություններից, կորուստներից և վնասներից:
9. Կիրառելի օրենք և իրավասություն
Այս կանոնները և դրանցում կատարված բոլոր փոփոխություններն ու լրամշակումները կարգավորվում են դաշնային օրենքին և Կոլումբիայի շրջանի օրենքներին համաձայն՝ անտեսելով օրենքների սկզբունքների բախումը: Սույն կանոններից բխող և դրանց առնչվող ցանկացած իրավիճակ, հակասություն, դատավեճ, գործողություն կամ վարույթ կքննարկվի համապատասխան դաշնային դատարանում:
10. Գաղտնիություն
Կայքերն այցելելիս հայտնում եք ձեր համաձայնությունն առ այն, որ Սմիթսոնյանը կարող է հավաքել, օգտագործել և հրապարակել ձեր կողմից տրամադրված տեղեկությունը՝ համաձայն Գաղտնիության քաղաքականության՝ www.si.edu/Privacy