COVID-19 Travel Update: Learn More

Գաղտնիության քաղաքականություն

Սմիթսոնյան ինստիտուտի գաղտնիության քաղաքականությունը

Համառոտ

Շնորհակալ ենք Սմիթսոնյան ինստիտուտի կայքեր այցելելու և մեր Գաղտնիության քաղաքականության հետ ծանոթանալու համար: Սմիթսոնյան ինստիտուտը չի հավաքում անձնական տեղեկություններ իր կայքեր այցելած օգտատերերից, եթե դուք ինքներդ չեք ցանկանում մեզ տրամադրել նման տեղեկություն, որի օգնությամբ Սմիթսոնյան ինստիտուտը կպատասխանի ձեր նամակին և կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկությունը:

Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն Սմիթսոնյան ինստիտուտի առցանց գործունեությանը և Սմիթսոնյանի կողմից տեղում իրականացվող ինտերակտիվ գործունեությանը (այսուհետև միասին՝ Կայքեր), բացառությամբ՝ ինստիտուտի եկամուտ հետապնդող և բարեգործական գործունեությունից, որոնք հստակորեն նշված են Սմիթսոնյանի բարեգործական և եկամուտ հետապնդող գործունեության գաղտնիության քաղաքականության մեջ:

Ինքնաբերաբար հավաքվող և պահպանվող տեղեկություն

Սմիթսոնյանն օգտագործում է Google Analytics և WebTrends-ի նման առցանց վերլուծական գործիքներ՝ կայքեր կատարած ձեր այցելությունների մասին տեղեկություն հավաքելու և դրանց հետևելու նպատակով, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն և կատարել համապատասխան բարեփոխումներ: Այս գործիքների օգնությամբ կարող ենք պահպանել այն IP հասցեն, որտեղից այցելել եք մեր Կայքերը: Սմիթսոնյանը նաև հավաքում է որևէ անձի հետ առնչություն չունեցող անանուն տվյալներ համախառն ձևով: Դրանք են՝

● այն տիրույթը, որտեղից մուտք եք գործում համացանց (օրինակ՝ gmail.com, եթե մուտք եք գործել ձեր Google Online հաշվից),

● այն սարքը, բրաուզերը և օպերացիոն համակարգը, որոնց միջոցով այցելել եք մեր Կայքեր,

● մեր Կայքեր կատարած այցելության ամսաթիվն ու ժամը,

● Ձեր այցելության տևողությունը,

● ժողովրդագրական տվյալներ,

● Ձեր գտնվելու վայրը մեր Կայքեր այցելելու պահին (մոտավոր երկիրը, նահանգը, քաղաքը, փոստային կոդը՝ ըստ Google Analytics-ի տրամադրած տվյալների)

● Ձեր այցելած կամ ձեզ հետաքրքրող էջերը, ֆայլերը, փաստաթղթերը և հղումները

● այն կայքի տիրույթը, որը ձեզ բերել է այս կայք (անմիջապես այս կայքից առաջ ձեր այցելած կայքը)։

Ավելին, մեր այցելուներին և համախոհներին ավելի լավ ճանաչելու համար կարող ենք խնդրանքով դիմել ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք հավելյալ տեղեկություն ձեր կամ ձեր փորձառության մասին (օրինակ՝ ձեր քաղաքը կամ նահանգը, տարիքը):

Ձեր մասնակցությունը լինելու է կամավոր հիմքով, և ձեր կողմից տրամադրված տեղեկությունը ոչ մի կերպ չի առնչվելու ձեր անձնական տվյալների հետ, եթե ձեր դիմումի մեջ այլ կարծիք չի նշված:

Սոցիալական մեդիա

Facebook, Instagram կամ նմանատիպ այլ սոցիալական ցանցերի միջոցով Սմիթսոնյանի էջ այցելելու ժամանակ, մենք կարող ենք տեսնել ձեր էջի անունը և այն տեղեկությունը, որը ձեր կողմից տվյալ սոցիալական ցանցում հանրայնացված է: Սոցիալական ցանցերի կազմակերպությունները կարող են հավաքել և մեզ տրամադրել օգտագործման վերաբերյալ անանուն համախառն չափումներ, ինչպես օրինակ՝ սեղմումների, հրապարակումների ընդհանուր քանակը, օգտատիրոջ ժողովրդագրական տվյալները (տարիքը, սեռը, գտնվելու վայրը): Այս սոցիալական ցանցերի կազմակերպությունները չեն ղեկավարվում Սմիթսոնյանի կողմից, և իրենց ծառայությունների օգտագործումը ղեկավարվում է իրենց իսկ Գաղտնիության քաղաքականությամբ:

Եթե մեզ ուղարկեք անձնական տվյալներ

Սմիթսոնյանի Կայքերը հավաքում են միայն այն անձնական տվյալները, որոնք ինքներդ եք մեզ գիտակցաբար և կամավոր կերպով տրամադրում էլեկտրոնային նամակների, անդամակցության ձևաթերթերի, դասընթացներին, միջոցառումներին կամ այլ ծրագրերին ձեր մասնակցության, հարցումների կամ պատվերների միջոցով: Ձեր տրամադրած անձնական տվյալների օգնությամբ մենք կարողանում ենք պատասխանել ձեր հարցումներին, դիմումներին կամ պատվերներին: Կարող ենք նաև ձեզ տեղեկացնել Սմիթսոնյանի գործունեության, ծրագրերի, անդամակցության և այլ հնարավորությունների, ապրանքների և հատուկ միջոցառումների մասին: Բացառությամբ ստորև նշված դեպքերի, մենք չենք հրապարակի ձեր անունը կամ տվյալները Սմիթսոնյանից դուրս՝ առանց ձեր համաձայնություն:

Երբ ձեզ ուղարկենք նման տեղեկություն էլեկտրոնային նամակի միջոցով, դուք միշտ հնարավորություն կունենաք անմիջապես հրաժարվել հետագա հաղորդակցությունից: Նման պարագայում խնդրում ենք անմիջապես դիմել նամակում նշված կոնտակտային անձին՝ ձեր անունը տվյալ ցուցակից հեռացնելու նպատակով: Եթե չգիտեք՝ ում դիմել, ապա այցելեք կայք՝ www.si.edu/contacts, որտեղ կարող եք տեղեկանալ՝ ուր ուղարկել ձեր հարցումը:

Որոշակի ծառայություններ տրամադրելու նպատակով Սմիթսոնյանը համագործակցում է երրորդ կողմի հետ, օրինակ՝ այն կազմակերպությունների, որոնք Սմիթսոնյանի համար իրականացնում են վարկային քարտով գործարքներ: Նման գործառույթներ իրականացնելու համար այս երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություններին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկություն, որը վերջիններս այլ նպատակով օգտագործել չեն կարող: Ժամանակ առ ժամանակ Սմիթսոնյանը կարող է բարեգործական կամ մշակութային հասարակական

կազմակերպություններին տրամադրել, փոխանակել կամ վարձակալությամբ տալ ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, ժողովրդագրական տվյալները պարունակող տեղեկություն:

Սմիթսոնյանի Կայքերին պատկանող էջերում կարող եք կատարել համապատասխան կարգավորումներ՝ ոչ-Սմիթսոնյան կազմակերպությունների մասին տեղեկություն ստանալու համար: Նման կարգավորումներ կատարելու դեպքում այս կազմակերպություններից դուք կստանաք տեղեկություն ձեզ հետաքրքրող ծրագրերի, ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ: Սակայն եթե ցանկանում եք չստանալ նամակներ ոչ-Սմիթսոնյան կազմակերպություններից, ապա դիմեք անմիջապես այդ կազմակերպություն՝ հասցեատերերի ցուցակից ձեր անունը հեռացնելու նպատակով:

Հարկավոր է նշել, որ Սմիթսոնյանը կարող է նաև ձեր տվյալները տրամադրել՝ (1) դաշնային, նահանգային կամ տեղի իրավապահ մարմիններին որևէ օրենքի կամ կանոնադրության խախտման կամ հավանական խախտման առկայության դեպքում, (2) դատարան կամ դատարանի որևէ կուսակցության կամ Դաշնային վարչական մարմին, եթե Սմիթսոնյանը հանդիսանում է կողմ կամ առկա է համապատասխան դատական ծանուցագիրը, (3) Արդարադատության դեպարտամենտ կամ դատական գործընթացի ժամանակ, եթե Սմիթսոնյանը կամ Սմիթսոնյանի աշխատակիցը կամ ԱՄՆ հանդիսանում է տվյալ դատավարության կողմ կամ հանդիսանոմ է դատավարության շահագրգիր կողմ և այդ տվյալների գործածությունը օրինաչափ է և անհրաժեշտ դատավարության համար, (4) Սմիթսոնյանի ղեկավար մարմիններին, այդ թվում նաև՝ Գլխավոր տեսուչին, իրենց պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար, (5) Կոնգրեսի որևէ հանձնաժողով՝ վերջինիս պաշտոնական հայցի համաձայն, (6) Սմիթսոնյանի Կայքերի և ծառայությունների անվտանգությունը և ամբողջականությունը պաշտպանելու նպատակով, և (7) որևէ այլ կողմի կամ կազմակերպության, եթե դա հանդիսանում է օրենքի պահանջ:

Հրաժարվելը և օգտատիրոջ վերահսկումը

Եթե հաճախորդները չեն ցանկանում ստանալ նամակներ, էլեկտրոնային նամակներ, մասնակցել ֆայլերի փոխանակմանը/վարձակալությամբ տրամադրելուն, ապա կարող են զանգահարել տվյալ ծառայության հաճախորդների սպասարկման կենտրոն: Որպես Սմիթսոնյանի յուրաքանչյուր ծառայություն՝ հաճախորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալ կարող է լինել հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե կամ կայք: Կոնտակտային տվյալներ ստանալու համար հարկավոր է այցելել տվյալ ծառայության կայք:

Հաճախորդները կարող են կարգավորումներ կատարել իրենց էլեկտրոնային փոստի նամակագրության բաժնում՝ օգտագործելով նամակի ներքևի հատվածում

տեղադրված չեղարկել բաժանորդագրությունը հղումը կամ դիմելով տվյալ ծառայության հաճախորդների սպասարկման կենտրոն:

Եթե ցանկանում եք տեսնել, թարմացնել, վերանայել, ուղղել, կրճատել կամ հեռացնել մեզ տրամադրած տվյալները, ապա դիմեք մեզ՝ SmithsonianPrivacyOffice@si.edu:

Տվյալների պահպանում

Ձեր տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներն իրականացնելու համար, եթե պահպանման ավելի երկար ժամկետ չի սահմանված կամ նախատեսված օրենքով:

Հարկավոր է նշել, որ նույնիսկ ձեր հաշիվը փակելուց հետո կամ նույնիսկ եթե հայտ ներկայացնեք ձեր անձնական տվյալները հեռացնելու համար, ձեր հաշվից որոշակի տվյալների պատճեներ կարող են դեռևս տեսանելի լինել որոշակի հանգամանքներում, որոնք դուք հրապարակել եք սոցիալական ցանցերում կամ այլ ծառայություններում: Պահոցավարման տեխնոլոգիայի պատճառով ձեր հաշիվը չի կարող անմիջապես անհասանելի դառնալ այլոց համար: Կարող ենք նաև որոշ ժամանակ մեր սերվերներում պահպանել պահուստային տեղեկություն ձեր հաշվի վերաբերյալ այն չեղարկելուց կամ հեռացնելու վերաբերյալ հայտ ներկայացնելուց հետո՝ խարդախության հայտնաբերման կամ համապատասխան օրենքի կամ մեր ներքին անվտանգության կամ հաշվառման քաղաքականության պահանջները բավարարելու նպատակով: Ոչ միշտ է հնարավոր ամբողջովին ջնջել կամ հեռացնել ձեր բոլոր անձնական տվյալները տեխնիկական պատճառներից կամ պայմանագրային, ֆինանսական կամ իրավական պահանջներից ելնելով:

Կուկիներ, վեբ փարոսներ և պիկսելներ

Կուկիներ

Ի լրումն ինքնաբերաբար հավաքված տեղեկության, կուկիների օգնությամբ ապահովում ենք նաև մեր Կայքերի ներքին ֆունկցիոնալությունը: Կուկին ձեր այցելած կայքից ձեր բրաուզերին ուղարկված փոքրածավալ տեղեկությունն է, որը հնարավորություն է տալիս հետևել ձեր համացանցի օգտագործման ձևաչափը, ձեզ հետաքրքրող կայքերը և օգտատերերի վարքագիծը, ինչպես նաև՝ գրանցել այլ տեղեկություն տվյալ կայքից: Մեր Կայքերում գրանցվելիս, կուկիների օգնությամբ կարողանում ենք պահպանել որոշակի տվյալներ, ինչը ձեզ թույլ կտա հաջորդ անգամ այցելել մեր Կայքեր առանց կրկնակի գրանցվելու անհրաժեշտության: Շատ բովանդակային փոփոխություններ և հաճախորդների սպասարկման ոլորտում բարելավումներ են իրականացվել կուկիների օգնությամբ: Որոշ Սմիթսոնյան Կայքեր Google Analytics-ի կամ այլ երրորդ կողմի օգնությամբ, տեղադրում են կուկիներ և վերլուծում այդ եղանակով ձեռք բերված տեղեկությունը՝ Սմիթսոնյանի Կայքերն ավելի հետաքրքիր և օգտակար դարձնելու

նպատակով: Սակայն միևնույն ժամանակ չի հավաքվում ոչ մի անձնական տվյալ: Կուկիներով ստացված տեղեկությունն օգտագործվում է միայն համախառն ձևով և չի օգտագործվում առանձին օգտատերերի պրոֆիլներ ստեղծելու նպատակով: Այդ տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Սմիթսոնյանի Կայքերի նպատակներն իրականացնելու համար: Դուք կարող եք կատարել համապատասխան կարգավորումներ և չստանալ կուկիներ որևէ էջից: Այդ դեպքում ձեզ հասանելի կլինեն Սմիթսոնյանի Կայքերից շատերը, սակայն չեք կարողանա կատարել որոշակի գործարքներ (օրինակ՝ գնումներ) կամ օգտվել որոշակի ինտերակտիվ գործառույթներից: Եթե ցանկանում եք անջատել Google Analytics-ի գործառույթը, ապա այցելեք՝ Google Analytics Opt-out Browser Add-on:

Ավելին, որոշ Սմիթսոնյան Կայքեր էկրանային գովազդի նպատակով կարող են օգտագործել Google Analytics-ի ժողովրդագրական տվյալների և հետաքրքրությունների հաղորդման գործառույթը: Այս ծառայությամբ տրամադրված տեղեկությունը (տարիք, սեռ, հետաքրքրություններ) հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել մեր Կայքերի օգտատերերին և փոփոխել այն՝ համապատասխանեցնելով նրանց հետաքրքրություններին: Եթե ցանկանում եք անջատել Google Analytics-ի էկրանային գովազդը, ապա այցելեք՝ Ad Settings:

Վեբ փարոսներ և պիկսելներ

Սմիթսոնյանը ոչ անձնական բնույթի տվյալներ է հավաքում նաև մեր էջերին հայտնվող պիկսելների միջոցով: Պիկսելը էջում տեղադրվող դատարկ գրաֆիկական պատկեր է (սովորաբար 1 պիկսել x 1 պիկսել), որը կուկիների հետ միասին թույլ է տալիս հավաքել տեղեկություն տվյալ պիկսելը պարունակող էջի մասին:

Հետևող պիկսելի օգնությամբ մենք տեղադրում ենք գովազդներ էջերում բրաուզերից վերցված գործունեության հիման վրա այն սարքից, որով այցելել են Սմիթսոնյանի կայքէջ: Նաև դրանց միջոցով կարող ենք որոշել, թե այլ կայքէջում տեղադրված գովազդը երբ է դիտվել Սմիթսոնյան կայքի մեկ այլ այցելուի կողմից և այդ տեղեկության միջոցով որոշել, որ գովազդն է ավելի գրավիչ օգտատերերի համար:

Այս պիկսելներն ու ծառայություններն անջատելու համար, այցելեք Google Analytics՝ https://tools.google.com/dlpage/gaoptout/, Facebook Pixel՝ https://www.facebook.com/settings?tab=ads, և Bing Pixel՝ https://choice.microsoft.com/en-US/opt-out:

Երեխաներն ու գաղտնիությունը

Սմիթսոնյան Կայքերը պետք է լինեն հասանելի և հետաքրքիր ողջ հանրության համար: Մենք գիտակցաբար չենք հավաքում անձնական տվյալներ 13 տարեկանից փոքր երեխաներից՝ առանց ծնողի կամ օրինական խնամակալի հավաստի համաձայնության: Երեխա-օգտատիրոջ կողմից նամակ ստանալու դեպքում Սմիթսոնյանն ուղարկում է միայն պատասխան-նամակ և չի ստեղծում պրոֆիլ կամ պահպանում այդ տեղեկությունը: Եթե Սմիթսոնյան Կայքերի թիրախային խումբ են հանդիսանում 13 տարեկանից փոքր երեխաները, ապա կիրառվում է Սմիթսոնյանի Երեխաների առցանց գաղտնիության քաղաքականությունը (“SKOP”) և Կայքում տեղադրված կլինի համապատասխան հղումը՝ SKOP: Եթե ծնողը կամ խնամակալը կարծում են, որ իրենց երեխաների անձնական տվյալները հավաքվել և պահպանվել են, ապա կարող են դիմել մեզ՝ SmithsonianPrivacyOffice@si.edu.

Անվտանգություն

Սմիթսոնյանը լուրջ մոտեցում է ցուցաբերում իր Կայքերը ստեղծելու և ղեկավարելու հարցում՝ իր տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգերի, հավելվածների և տեղեկատվական տեխնոլոգիայի ենթակառուցվածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ձեր բանկային քարտով Սմիթսոնյանի Կայքերում գնումներ կամ հանգանակումներ կատարելու ժամանակ այդ գործարքը կոդավորվում է Տրանսպորտային շերտերի անվտանգությամբ (TLS)՝ համացանցում գտնվելու ընթացքում ձեր բանկային քարտի տվյալները պաշտպանելու նպատակով: Ավելին, ձեր բանկային քարտը պետք է պաշտպանված լինի նաև Վճարային քարտերի արդյունաբերության անվտանգության չափանիշներին (PCI) համապատասխան:

Հղումները

Սմիթսոնյանի Կայքերում տեղադրված են ոչ-Սմիթսոնյան էջեր հղող հավելվածներ, ներդիրներ, վիդջետներ և այլ բովանդակային հղումներ: Այս կայքերը գործում են Սմիթսոնյանից անկախ և ունեն իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունը: Սմիթսոնյանը պատասխանատվություն չի կրում ոչ- Սմիթսոնյան կայքերի գաղտնիության կամ բովանդակության համար, և այս հղումները չեն համարվում ոչ-Սմիթսոնյան կայքերի կամ դրանց բովանդակության գովազդ: Ձեր անվտանգության համար անհրաժեշտ է ծանոթանալ մեր Կայքերից հղումով անցած էջի գաղտնիության քաղաքականությանը:

Մեր կոնտակտային տվյալները

Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ ձեր հարցերն ու դիտարկումները կարող եք ուղարկել Սմիթսոնյան ինստիտուտի գրասենյակ հետևյալ հասցեով՝ 1000 Jefferson Drive, SW, Washington, DC 20013 կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ SmithsonianPrivacyOffice@si.edu: Սմիթսոնյան ինստիտուտը մեծ կազմակերպություն է, որի բոլոր աշխատակիցները պատասխանատու են Կայքերի բովանդակության համար: Ձեր հարցերին ու

դիտարկումներին արձագանքելու համար, խնդրում ենք ուղարկել դրանք համապատասխան Սմիթսոնյան գրասենյակ: Սմիթսոնյանի համապատասխան գրասենյակը կարող եք ընտրել մեր կոնտակտների ցուցակից՝ այցելելով www.si.edu/contacts:

Վերջին լրամշակում՝ 2020թ. հունվարի 10:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։