Ըստ հայկական ասացվածքի՝ սեղանը պետք է ամբողջությամբ ծածկված լինի տարբեր ուտեստներով, որպեսզի հյուրերը չկարողանան սեղանին նույնիսկ իրենց ձեռքի ափը դնել: Հայաստանում ուտեստները թարմ բանջարեղենի ու մրգերի, լեռնային խոտաբույսերի ու կանաչիների, տեղական մսի ու ձկների, մարզային պանիրների ու կաթնամթերքի, գինիների ու կոնյակի, տնական մրգօղիների ու թունդ հայկական սուրճի առատությունն է:
Հայկական գաստրո փորձառությունների ժամանակ կարող եք համտեսել և պատրաստել ձեր սեփական ուտեստն ու գինին հմուտ խոհարարի կամ տեղի ընտանիքի հետ միասին: Մենք ընտրել ենք թե՛ այնպիսի սիրված ուտեստներ, ինչպիսիք են տոլման և գաթան, թե՛ քիչ հայտնի ուտեստներ, ինչպես օրինակ՝ ղափաման, չանախը և կարշմը: Խմիչքի սիրահարները կարող են այցելել տեղի գինու գործարան և համտեսել տեղական գինի կամ սովորել տեղական մրգերից և հատապտուղներից տնական օղի թորելու գործընթացը:
ԱՐԱԳԱԾՈՏՆ
ՏԱՎՈՒՇ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՇԻՐԱԿ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ԼՈՌԻ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՇԻՐԱԿ
ՍՅՈՒՆԻՔ
ԼՈՌԻ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՍՅՈՒՆԻՔ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ԱՐԱԳԱԾՈՏՆ
ԱՐԱՐԱՏ
ԱՐԱԳԱԾՈՏՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ԼՈՌԻ
ԱՐԱԳԱԾՈՏՆ
ՍՅՈՒՆԻՔ
ՍՅՈՒՆԻՔ
ՏԱՎՈՒՇ