COVID-19 Travel Update: Learn More

Սովորեք պատրաստել վայրի խոտաբույսերով Հին Մարտիրոսում

Սովորեք պատրաստել վայրի խոտաբույսերով Հին Մարտիրոսում   նկար

Այցելուները կարող են և՛ պատրաստել, և՛ ճաշակել կարշմ՝ լավաշով և տեղական այլ յուրահատուկ բաղադրիչներով (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Ընդամենը մեկ այցելություն Հին Մարտիրոս, և դուք կստանաք բազում նոր փորձառություններ։ Դուք կսովորեք ինչպես պատրաստել մի քանի հատուկ ուտեստներ, որ բնորոշ են միայն Վայոց ձորին, ինչպիսին են հորած պանիրը և յուրահատուկ ապուրը։ Դուք նաև կսովորեք վայրի խոտաբույսերի մասին, որ հավաքված են հենց շրջակա բլուրներից, և որոնք տեղացիները օգտագործում են խոհանոցում և բժշկության մեջ։

Հյուրատունը գտնվում է նույնանուն գյուղում․ այն անունը ստացել է 1980-ականներին սողանքի վտանգի պատճառով գյուղացիների՝ «նոր» Մարտիրոս տեղափոխվելու շնորհիվ, որը գտնվում է երկու կմ հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, Գոհարն ու Համլետ Եղիազարյանը մնացել են հին գյուղի կենտրոնում՝ իրենց հյուրատան հետ, որը Համլետի հայրական տունն է՝ կառուցված 1960-ին։

Գոհարն ու Համլետը քաջատեղյակ են տեղական խոհանոցային ավանդույթներին, որոնցով մեծ սիրով կիսվում են իրենց հյուրերի հետ։ Նրանք կբացահայտեն մոտակա սարերից հավաքված վայրի խոտաբույսերի կիրառման տարբեր եղանակները։ Գոհարի տարերքը հատկապես այս ավանդական գիտելիքների պահպանումն է։ Դուք հնարավորություն կունենաք զգալ բույրերը և համերը՝ չորացված և թարմ խոտաբույսերի հարուստ հավաքածուի միջոցով՝ միաժամանակ լսելով դրանց օգտակար հատկությունների և կիրառությունների մասին։

Փորձառության աստղը և ապուրի հիմնական բաղադրիչը կարշմն է՝ չորացրած վայրի բույս, որ բնորոշ է միայն Վայոց ձորի տարածաշրջանին։ Մայիս-հունիս ամիսներին՝ կարշմի հավաքչության ընթացքում, դուք կարող եք օգնել նաև հյուսել բանջարը։ Անկախ տարվա եղանակից՝ կարշմը հրաշալիորեն միախառնվում է ապուրի այլ բաղադրիչների հետ․ ոսպ, բլղուր, ծեծած ընկույզ, սխտոր և չոր լավաշ։ Գոհարի հետ միասին դուք կստեղծագործեք ձեր կարշմով ապուրը՝ այս համեղ և անուշաբույր ուտեստը համեմելով այն մի շարք խոտաբույսերով։

Մինչ ապուրը կեփվի, Գոհարն ու Համլետը ձեզ ցույց կտան ինչպես պատրաստել հորած պանիր՝ ոչ շատ տարածված համեղ պատառ, որ հատուկ է Մարտիրոսին։ Սկզբում պանիրը մանրացվում և համեմվում է տարատեսակ խոտաբույսերով։ Գոհարի և Համլետի օգնությամբ դուք կավե կճուճները կլցնեք այս ախորժալի խառնուրդով, անյուհետև կշրջեք լիքը կճուճները և փոքր հորում կծածկեք հողով, որտեղ մոտ հինգ ամիս պետք է պահել, որպես պանիրը ստանա անհրաժեշտ համը։ Բայց մի անհանգստացեք․ ձեր հյուրընկալները արդեն նախօրոք պատրաստած հորած պանիրը կհյուրասիրեն ձեզ, ուստի կարող եք վայելել այն, մինչ ապուրը պատրաստ կլինի։

Կարշմով ապուր ուտելը հատուկ արարողություն է, որին տեղացիները հրավիում են իրենց ազգականներին և ընկերներին։ Այս առիթով մարդիկ հավաքվում են ոչ միայն գյուղից ու մարզից, այլ նաև մայրաքաղաք Երևանից՝ տեղական հայտնի ուտեստը վայելելու համար։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացեք Համլետի և Գոհարի հետ՝ ամուսիններ հին Մարտիրոսից, ովքեր հիմնել են հյուրատուն՝ իրենց գյուղի և մարզի բնական և պատմական գրավչությունները ներկայացնելու համար, որոնց հետ կապված են եղել ամբողջ կյանքում։ Չնայած Համլետը, աշխատանքի բերումով, ժամանակավորապես տեղափոխվել էր Վայք, այժմ վերադարձել է իր հայրական տանը նոր կյանք հաղորդելու՝ հյուրատան հիմնադրումով։ Տեղական բույսերի մասին իր հարուստ գիտելիքներով՝ Գոհարը միացել է ամուսնուն՝ հին Մարտիրոսի խոհարարական ավանդույթները պահպանելու համար։ Միասին նրանք մեծ ոգևորությամբ պատմում են այն հայերի մասին, ովքեր բնակություն են հաստատել այստեղ ավելի քան 700 տարի առաջ։ Միացեք Համլետին և Գոհարին՝ ծանոթանալու տեղական խոտաբույսերի՝ ինչպես խոհարարական, այնպես էլ բուժական կիրառություններին։

Karshm is a local delicacy that your hosts are experts in making. Կարշմը տեղական համեղ ուտեստ է, որը հմտորեն պատրաստվում է ձեր հյուրընկալների կողմից։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Of course no meal in Vayots Dzor would be complete without dessert and some herbal tea. Անշուշտ, վայոցձորյան ճաշը ճաշ չէր լինի, եթե չավարտվեր աղանդերի համտեսով, որը զուգակցվում է բուսական թեյով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Gohar shows visitors how to pack the crushed cheese into small clay pots. Գոհարը ցույց է տալիս այցելուներին, թե ինչպես տրորված պանիրը լցնել փոքր կավե տարաների մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Gohar and Hamlet will use their own wild herbs and fresh ingredients to lead you through this cooking class. Գոհարն ու Համլետը օգտագործում են իրենց հավաքած վայրի խոտաբույսերն ու թարմ մթերքները՝ ցուցադրելով պատրաստման բոլոր նրբությունները։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Hamlet chose to turn his ancestral home into a guesthouse in the center of the old village, surrounded by history. Համլետը որոշել է իր պապենական տունը դարձնել հյուրատուն, որ շրջապատված է պատմությամբ՝ գտնվելով հին գյուղի կենտրոնում:

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։