Աշտարակ քաղաքում առանձնանում է Թաթոյենց Քոթուկը, և ոչ միայն այն պատճառով, որ 1837թ. թվագրվող պատմական շինություն է։ Այստեղ այցելելու հրաշալի առիթ կարող են դառնալ հայկական խոհարարական հիմնական ուտեստների պատրաստման վարպետաց դասերը, որոնցից մեկը՝ ախորժահամ տոլման, միավորում է բոլոր հայերին աշխարհով մեկ, և ավանդական թթուն՝ պատրաստված տարբեր թարմ բանջարեղեններով։
Ավելի քան մեկ դար Հռիփսիմե Թումանյանի ընտանիքին է պատկանում այս տունը, որի ճարտարապետության մեջ փորագրված են ընտանիքի բոլոր ուրախ ու տխուր պատմությունները։ Հռիփսիմեն և որդին՝ Կարեն Հակոբյանը, ձեզ հրավիրում են վայելելու ավանդական հյուրընկալությունն իրենց երկուհարյուրամյա, հին, յոթ սյուներով մառանից մինչև այն պատմությունները, որ նրանք պատմում են ուտեստների միջոցով։
Տոլմայի պատրաստումը միշտ ուղեկցվում է ուրախ մթնոլորտով, երբ Հռիփսիմեն ցույց է տալիս ինչպես պատրաստել խյուսը և զգուշորեն փաթաթել այն կաղամբի կամ խաղողի տերևի մեջ։ Դուք հնարավորություն կունենաք տոլման պատրաստել ձեր նախընտրած միջուկով․ ավանդական ձևով՝ մսով կամ հատիկեղենով պատրաստված տոլմաներ։
Այնուհետև Հռիփսիմեն կսովորեցնի ձեզ թթու դնելու արվեստը, որն արդեն երկար ժամանակ է հայկական խոհանոցային մշակույթի անբաժան մաս է կազմում։ Այն, ինչ ժամանակին պատրաստվում էր ձմռանը ուտելիքի պաշար ունենալու համար, մինչ այժմ լրացնում է հայկական սեղանների գրեթե բոլոր ուտեստները, ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։ Հռիփսիմեն կօգնի ընտրել սեզոնային բանջարեղենների լայն ընտրանուց, այնուհետև կոկիկ դասավորել դրանք ապակե տարրայի մեջ՝ ավելացնելով անհրաժեշտ համեմունքները և աղ, որպեսզի մարինացվի։ Չնայած մի քանի շաբաթ է պահանջվում, մինչև թթուն պատրաստ կլինի, դուք կարող եք տանել ձեր պատրաստածը և տարրաները բացել արդեն տանը՝ կիսելով հայկական խոհարարական ավանդույթները ձեր ընտանիքի և ընկերների հետ։
Երբ արդեն ուտելու ժամանակը գա, սեղանը լի կլինի ձեր պատրաստած տոլմայով և այլ ավանդական ուտեստներով, որոնք կարող եք պատվիրել նախապես՝ հավատարիմ մնալով հայկական այն ասույթին, որ սեղանի վրա դատարկ տեղ չպետք է թողնել։
Ճանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Հռիփսիմեի և իր որդու՝ Կարենի հետ, ովքեր ձեզ կհյուրընկալեն Աշտարակի ամենաջերմ ու պատմական անկյուններից մեկում, և կպատմեն պատմություններ 18-րդ դարում ապրած իրենց ապուպապի՝ Թադևոսի մասին, ով հայտնի էր որպես Թաթո։ Թաթոյենց Քոթուկը երկհարկանի տուն է՝ 200-ամյա, յոթսյունանի մառանով։ Տան և ընտանիքի պատմությունները անբաժանելիորեն փոխկապակցված են միմյանց և տանտերերը որոշեցին մշտապես բաց պահել իրենց դռները, ինչպես եղել է առնվազն երկու դար շարունակ։ Ներս մտեք Թաթոյենց շեմից, լսեք ժողովրդական երաժշտություն, համտեսեք տեղական համեղ ուտեստները և վայելեք նրանց ջերմ ընկերակցությունը, որն ուղեկցվում է անձնական պատմություններով։