Ախթալան, որը Հայաստանի հյուսիսի գեղատեսիլ անկյուններից մեկն է, իր հյուրերին զարմացնում է բացառիկ ու աննախադեպ գրավչություններով: Լոռվա չքնաղ բնությունն ու դարերի ընթացքին միահյուսված պատմությունը Ախթալան դարձնում են Հայաստանի պատմությանն ու մշակույթին հաղորդակից դառնալու լավագույն վայրերից մեկը: Հիմնված լինելով 2016 թ-ին՝ Նուռիկ կենտրոնը կարևոր զբոսաշրջային ռեսուրս է, որն իրականացնում է մի շարք ծրագրեր տեղացիների՝ մասնավորապես հաշմանդամների ներգրավմամբ, ուսուցում ավանդական և դեկրոատիվ կիրառական արհեստներ, հուշանվերների պատրաստում, տեղական ուտեստների ներկայացում, քայլարշավներ՝ բացահայտելու շրջակա բնությունն ու պատմական հուշարձանները:
Որպես մշակութային կենտրոն՝ Նուռիկը իր հյուրերին առաջարկում է մասնակցել ավանդական ուտեստների պատրաստմանը, համահեղինակել կարպետագործության նմուշներ՝ տեղացի վարպետների օգնությամբ, և վայելել կենտրոնից բացվող տեսարանը՝ դեպի 13-րդ դարի հրաշագեղ վանական համալիր՝ համտեսելով թարմ թխված գաթան և այլ յուրահատուկ հայկական ուտեստներ:
Նուռիկում պատրաստվող բազմաթիվ ավանդական ուտեստներից կարող եք ընտրություն կատարել և մասնակցել դրանց պատրաստմանը՝ սկսած գաթայից, մինչև տոլմա, խորոված կամ հեղինակային նորարարական ուտեստներ: Յուրաքանչյուր ուտեստի պատրաստումը զուգորդվում է այդ ուտեստի պատմության ներկայացմամբ. հյուրընկալները ձեզ կպատմեն լոռվա հարուստ խոհանոցային ավանդույթների, դրանց հյուրահատկությունների ու խոհարարական տեղական գաղտնիքների մասին: Բուսականից մինչև մսային, քաղցրից մինչև ամենաանուշահամ համեմունքներ. Շնորհիվ բազմազան գաստրո մշակույթի, Լոռու խոհանոցը քաղցած չի թողնի ոչ մի այցելուի, իսկ Նուռիկ կենտրոնի հյուրընկալների շնորհիվ՝ ավանդական ուտեստի պատրաստումը վերածվում է իսկական տոնակատարության:
Մինչև ուտեստը պատրաստ կլինի, կարող եք շրջել կենտրոնի հարևանությամբ գտնվող Ախթալայի վանքում, հիանալ շքեղ որմնանկարներով և հայկական ճարտարապետությամբ:
Ճաշին կարող եք վայելել ձեր պատրաստած ուտեստը՝ տնական օղիիների և այլ համադամ խորտիկների հետ միասին, որ պատրաստում են տեղացի կանայք, իսկ վերջում վայելել թեյ կամ սուրճ՝ զմայլվելով դեպի 13-րդ դարի հրաշագեղ վանական համալիր բացվող տեսարանով: