Հեծանիվներով շրջայցը հիանալի տարբերակ է Վանաձորի պատմությունն ու մշակույթը բացահայտելու․ ժամանակին Խորհրդային Հայաստանի արդյունաբերական քաղաք, որն այժմ փնտրում է նոր ինքնություն՝ հետարդյունաբերական խորհրդանիշի անկման ֆոնին։ Վանաձորի բնության, կանաչ այգիների և մոտակա անտառների համայնապատկերի հակադրությունը նախկին քիմիական գործարանների լքված, ժանգոտ երկաթի հետ հատկապես տպավորիչ է, երբ շրջում ես հեծանիվով։ Երթուղու կանգառների թվում են նախկին քիմիական գործարանը և հարակից այգին, քաղաքի գլխավոր պողոտան և կենտրոնական հրապարակը, կայարանը և քաղաքային շուկան և վերջապես, երբեմնի հանրահայտ առողջարանը։
Շրջայցի առաջին կանգառը նախկին քիմիական գործարանն է, որը բացվել է 1929-ին՝ որպես Վանաձորի ամենամեծ ձեռնարկություն և իր տեսակի մեջ միակը ողջ Կովկասում։ Վնասվելով 1988թ-ի երկրաշարժի ժամանակ՝ գործարանը երբեք ամբողջովին չվերականգնվեց և մասնակի էր գործում մինչև իր մշտական փակվելը 2000-ականներին։ Գործարանի մոտ գտնվում է նոր վերականգնված գեղեցիկ զբոսայգին, որն այժմ կոչվում է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի անունով: Այգու ներսում տեղադրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված քիմիկոսներին նվիրված հուշարձանը և նեոկլասիկ մշակույթի պալատը, որի առաստաղից կախված է Հայաստանի ամենագեղեցիկ ու մեծ ջահերից մեկը:
Շրջեք Վանաձորի գլխավոր պողոտայով, որը կապում է այգին քաղաքի կենտրոնի հետ։ Նախկինում կոչվելով Լենինի անունով, ում պատվին Խորհրդային գրեթե բոլոր քաղաքները ունեին փողոցներ, այս փողոցը այժմ կրում է Տիգրան Մեծի անունը։ ՛՛Պրոսպեկտով՛՛ քշելով դեպի արևելք՝ կհասնեք գլխավոր հրապարակ։
Գլխավոր հրապարակից շրջայցը շարունակվում է դեպի ավտոբուսային և երկաթուղային կայարան, այնուհետև՝ քաղաքային շուկա, ուր դուք հնարավորություն կունենաք առևտուր անել և ծանոթանալ Վանաձորի առևտրային մշակույթին։ Մինչև սկզբնակետ վերադառնալը՝ շրջայցի վերջում հանգստացեք Արմենիա առողջարանի հարակից այգում, որը դարձել է անտառային օազիս՝ Վանաձոր գետի երկայնքով։ Առողջարանի այգին շարունակվում է մինչև Թաիրովի ամառանոցի շենք, ով Հայաստանի աշխարհահռչակ կոնյակի արդյունաբերության հիմնադիրներից մեկն է։ Այս շինությունը այժմ Գուգարքի թեմի առաջնորդանիստն է և ուղղակի գեղեցիկ վայր՝ ձեր օրն ամփոփող լուսանկարների համար։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Էմմայի և Վաղինակի հետ՝ հեծանվային էնտուզիաստներ, ովքեր 2016-ին հիմնադրել են Բու լեռնահեծանվային պարկը։ Գայթակղվելով Վանաձորի քաղաքային կյանքի և հարակից լեռնային բնապատկերների համադրությամբ, ինչպես նաև ոգևորվելով արտասահմանյան փորձից՝ նրանք թողեցին Երևանի կոսմոպոլիտանիզմը՝ քաղաքից դուրս լեռնահեծանվային արահետներ կառուցելու համար։ Պարզ է, թե ինչու նրանք այսքան սիրեցին իրենց նոր տունը․ ՛՛մաքուր օդ, քիչ երթևեկություն և հիասքանչ բնությունը հարմարավետության կատարյալ միջավայր են ստեղծում՛՛։ Էմման ու Վաղինակը օրինակ են ծառայում տեղացի երիտասարդների համար, որ մնան ու զարգացնեն իրենց հայրենի քաղաքը։