Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհն ունի մի շարք էկոհամակարգեր և բուսական ու կենդանական տեսակներ, ինչպես նաև կտրուկ փոփոխվող տեղագրություն՝ ծովի մակարդակից 400-ից մինչև 5000 մետր բարձրություն: Արահետներն անցնում են խոր անտառներով, խոտածածկ դաշտերով, վայրի ծաղիկներով պատված դաշտերով, աղբյուրներով ու գետերով: Անապատային տափաստաններին շարունակում են ալպյան մարգագետիններն ու աղբյուրներից սնվող լճերը, իսկ լեռներում կարելի է հանդիպել չվող թռչուններ և վայրի կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակներ: Բազմաթիվ պահպանվող տարածքների օգնությամբ հնարավոր է պաշտպանել այս բնական հարստությունը հետագա զբոսաշրջիկների համար:
Ըստ ասացվածքի՝ Հայաստանն իսկապես թանգարան է բաց երկնքի տակ՝ այնտեղ առկա հազարավոր պատմամշակութային հուշարձանների շնորհիվ: Մեր փորձառությունների շրնջանակներում համադրվում են գեղեցիկ բնությունն ու խորհրդանշական վանքերը, փոքրիկ եկեղեցիները, ամուր բերդերը, ավանդական քարանձավ-քաղաքները, ինչպես նաև նախորդ քաղաքակրթություններից պահպանված հին ժայռապատկերներն ու պատմական ավերակները: