Գյումրին իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն ունի փլուզման ու վերածննդի հետաքրքիր պատմություն: Զբոսաշրջիկները մեծ բավականությամբ են ուսումնասիրում Գյումրիի փողոցներն ու այնտեղ տանող ճանապարհները՝ մշակույթի և արկածախնդրության ոգով պարուրված գրավիչ գյուղերի, լանդշաֆտի բազմազանության և պատմական հուշարձանների միջոցով:
Գյումրեցի Մամիկոն Վարդերեսյանը երիտասարդ արհեստագործ և հեծանվորդ է, ով մշակել է երկու հեծանվային ուղիներ, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները կարող են տեղեկանալ Շիրակի բնակչության և տեսարժան վայրերի մասին: Երկու ուղիներն էլ սկսվում և ավարտվում են Գյումրիի՝ նախկին Լենինի, իսկ այժմ՝ Անկախության հրապարակում, որտեղ սովետական ժամանակաշրջանում կարելի էր տեսնել Լենինի արձանը:
30 կմ երկարություն ունեցող առաջին հեծանվուղին տանում է սովետական ժամանակաշրջանի ավերակ կառույցները, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի Տիրաշեն հնագիտական տեղանքը, Ուրարտական թագավոր Արտիշտի Ա-ի արձանագրությունը, ողբերգական դեպքի հետ առնչվող Նադյայի լիճը, գեղեցիկ ժառանգություն ունեցող հին բնակավայրեր և Մարմաշենի վանքը, որը միջնադարյան ամենաականավոր եկեղեցիներից մեկն էր:
33 կմ երկարություն ունեցող երկրորդ ուղին տանում է Սովետական ժամակաշրջանի բունկերներ, որոնք միմյանց են կապում մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք ժամանակին եղել են ռմբապաստարաններ, պատմական Ջաջուռ երկաթուղային կայարան, որը համարվում է հեծանվուղու ամենաբարձր կետը (1890 մ.), Լեռնուտ գյուղը, որտեղ 150 գյուղացիներ ապրում են Շիրակի լեռան լանջերին, հեթանոս ժամանակներից ի վեր սրբավայր համարվող Ծակ Քար կոչվող ձվաձև հուշարձանը, Հացիկ գյուղը, որտեղ այցելուները կարող են մասնակցել նկարչության վարպետաց դասի արվեստագետ Գոհար Պետրոսյանի արվեստանոցում:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Մամիկոն Վարդերեսյանը արհեստագործ և հեծանվորդ է, ով մշակել է հեծանվային երկու արահետ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս ավելին իմանալ Շիրակի առանձնահատուկ տարածաշրջանի մարդկանց և վայրերի մասին: