Ինչպես գրեթե յուրաքանչյուր հայ աղջիկ, Հասմիկ Խաչատրյանը կարել սովորել է իր մայրիկից և տատիկից։ Բայցևայնպես, Հասմիկին առանձնահատուկ է դարձնումկարի և դերձակության ավանդական եղանակների վերականգնումը իր հայրենի Գյումրիում՝ բացելով Զանան մշակութային տունը։ Այսօր Զանանում կարող եք գտնել ձեռագործ ավանդական տարազներ, կտորի վրա նկարչության դասեր և անգամ հնարավորություն ունենալ այդ ամենը հավերժացնել լուսանկարներում։
Գյումրին պատմական քաղաք է՝ դերձակության հարուստ ավանդույթներով, որ Եվրոպայով և Ասիայով դերձակներին միավորեց: Սերնդեսուրնդ կատարելագործվելով՝ հայկական տոնական հագուստը առանձնացել է իր գործվածքներով և զարդարանքներով, թավշից, մետաքսից և բրդից պատրաստված զգեստներով, և Գյումրուն հատուկ ոսկեթել հյուսվածքներով։ Տարիների ընթացքում Գյումրու նորաձևությունը ընդարձակվել է՝ շնորհիվ այլ տարածաշրջանների հագուստի ավանդույթների, ինչպիսին է Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգը։
Ձեր այցը Զանան սկսվում է ստուդիոյում կարճատև շրջայցով, որին հաջորդում է կտորի վրա նկարչության վարպետաց դասը։ Քանի որ Հայաստանը առանձնանում է հարուստ գրչության արվեստով, դուք կսովորեք թռչնատառերի մասին՝ գեղագրական ավանդույթ, որ միահյուսում է թռչունների պատկերները հայկական գրերի նրբագեղ տառերին։ Շիֆոնի կամ մետաքսի վրա Հասմիկը ցույց կտա ինչպես նկարազարդել շարֆը ձեր անվան թռչնատառով՝ ստեղծելով առանձնահատուկ հուշանվեր, որ կարող եք վերցնել ձեզ հետ։
Հասմիկի հավաքածուները միայն հիանալու համար չեն, այլ նաև՝ կրելու։ Պատրաստվեք լուսանկարահանման ՝ ընտրելով ձեզ դուր եկած ավանդական տարազը և ընկղմվելով տրամադրության մեջ։ 19-րդ դարի վերջերում ընտանեկան լուսանկարչությունը Հայաստանում դարձել էր հատուկ առիթները նշելու սովորական արարողություն, որով նաև ցուցադրվում էր հարազատների ու սերունդների միջև սերտ մտերմությունը։ Չնայած անձնական տեսախցիկները ավելի տարածված դարձան խորհրդային շրջանում՝ շատ ընտանիքներ և ընկերներ շարունակում էին իրենց առանձնահատուկ պահերը միասին հավերժացնել տեղական ֆոտո ստուդիաներում։ Զանանում դուք կճամփորդեք ժամանակով հետ, երբ Հասմիկը, մինչև լուսանկարվելը, օգնի ընտրել Գյումրու, Կարինի և Ախալցխայի ավանդական տարազներից, որ թվագրվում են 18 և 19-րդ դարերով։
Վերջում կարող եք թարմանալ թեյով և սուրճով, մինչև ձեր նկարները կտպվեն, կկարողանաք գնահատել հայերի ավանդական հագուկապի առանձնահատկությունները և թե ինչպես է այդ հագուստը խորհրդանշում անցյալի տարագրություններն ու մարզային համայնքների բազմազանությունը։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Հասմիկի հետ՝ կարի արտադրության պրոֆեսիանալ ինժեներ-տեխնոլոգ, ով 2014-ին որոշեց վերադառնալ իր սիրելի զբաղմունքին՝ հիմնելով Տնակ կարի ատելիեն և գործվածքի խանութը։ Ավանդական տարազի վերակերտումները պարի անսամբլների համար ոգեշնչեցին Հասմիկին և իր գործընկերներին 2019թ-ին հիմնել Զանան մշակութային տունը, որպես մի վայր, ուր կարող են սովորել ազգային ավանդական տարազի մասին։ Զանանի թիմը, ազգային տարազով և լուսանկարչական ստուդիոյով, միահյուսում է դերձակության ավանդույթները քաղաքի այս պատմական հատվածում՝ նպատակ ունենալով ստեղծել տպավորիչ ու անմոռանալի փորձառություն։