Ամբողջ աշխարհում բնությունը դարեր շարունակ մշտապես ոգեշնչել է սիրողական և արհեստավարժ նկարիչներին, ովքեր նկարելով բաց երկնքի տակ կամ ոգեշնչվելով արվեստի գործերից, վերարտադրություններից կամ լուսանկերներից՝ հիացել և զարմացել են բնությամբ: Հանդիսանալով Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Ջերմուկի պատկերասրահը հայտնի է իր գունագեղ և խորհրդավոր բնապատկերներով, բնության տեսարաններ և բնության տարրեր պարունակող կտավներով, ինչպես օրինակ՝ երփներանգ ծաղկեփնջեր, զմրուխտ լեռներ և ջրվեժներ:
Այս ծրագրի շրջանակներում այցելուները կվայելեն պատկերասրահի հավաքածուն՝ հատկապես բնանկարները: Նրանք կծանոթանան Սովետական Հայաստանի և ժամանակակից նկարիչներին, որոնց աշխատանքները ցուցադրված են պատկերասրահում, իսկ այնուհետև հնարավորություն կունենան անձամբ նկարել բաց երկքնի տակ (լավ եղանակի դեպքում) կամ պատկերասրահում: Արհեստավարժ նկարչի ուղղորդությամբ մասնակիցները կծանոթանան բնանկարներ նկարելու գործընթացին և սկզբունքներին: Մասնակիցները հնարավորություն կունենան լինելու ստեղծագործ, արտահայտել իրենց սեփական ոճը և սովորել պատկերել լույսը, տարածքը, երանգները:
Թանգարանի մասին
Հայաստանի ազգային պատկերասրահի տասնմեկ մասնաճյուղերից մեկը` Ջերմուկի պատկերասրահը, առավել խորությամբ է ներկայացնում 1950-ականներից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ հայկական արվեստը բազմաժանր կտավների, այդ թվում նաև` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գաֆեսճյանի և Հակոբ Հակոբյանի հեղինակությամբ, հարուստ հավաքածուի միջոցով: Պատկերասրահում կազմակերպվում են կտավների, քանդակների, կերամիկայի կարճաժամկետ և մշտական ցուցահանդեսներ, ինչպես նաև տարբեր ծրագրեր, դասախոսություններ և սեմինարներ, որոնց նպատակն է կրթել հանրությանը և խորացնել հայկական արվեստի և արվեստագետների մասին նրանց գիտելիքները: Հավաքածուի յուրահատուկ ցուցանմուշներից են Սարգիս Մուրադյանի հեղինակած Պարույր Սևակի` շատ խորհրդանշական դիմանկարը և մի ժայռաբեկոր, որի վրա հայ-ամերիկյան վիպասան և դրամատուրգ Վիլյան Սարոյանը փորագրել է «Արև» բառը Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ: