Այս թանգարանն ունի նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածին բնորոշ մոտավորապես 9,000 ցուցանմուշ, որոնց թվում են նաև այս դարերի և հազարամյակների ընթացքում այս տարածաշրջնանի կենսակերպը ներկայացնող Բրոնզի կամ Քարի դարաշրջանի գործիքները, զարդերը, կերամիկան, գորգերը, ծիսական անոթները և գյուղատնտեսական գործիքները: Հավաքածուի յուրահատուկ նմուշներից է 13/14-րդ դարում արվեստագետ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի հեղինակած յուրահատուկ խաչքարը, որը բերվել է Նորավանքի մոտակայքից: