Հայաստանի ազգային պատկերասրահի տասնմեկ մասնաճյուղերից մեկը` Ջերմուկի պատկերասրահը, առավել խորությամբ է ներկայացնում 1950-ականներից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ հայկական արվեստը բազմաժանր կտավների, այդ թվում նաև` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գաֆեսճյանի և Հակոբ Հակոբյանի հեղինակությամբ, հարուստ հավաքածուի միջոցով: Պատկերասրահում կազմակերպվում են կտավների, քանդակների, կերամիկայի կարճաժամկետ և մշտական ցուցահանդեսներ, ինչպես նաև տարբեր ծրագրեր, դասախոսություններ և սեմինարներ, որոնց նպատակն է կրթել հանրությանը և խորացնել հայկական արվեստի և արվեստագետների մասին նրանց գիտելիքները: Հավաքածուի յուրահատուկ ցուցանմուշներից են Սարգիս Մուրադյանի հեղինակած Պարույր Սևակի` շատ խորհրդանշական դիմանկարը և մի ժայռաբեկոր, որի վրա հայ-ամերիկյան վիպասան և դրամատուրգ Վիլյան Սարոյանը փորագրել է «Արև» բառը Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ: