Ընդամենը մեկ այցելություն Հին Մարտիրոս, և դուք կստանաք բազում նոր փորձառություններ։ Դուք կսովորեք ինչպես պատրաստել մի քանի հատուկ ուտեստներ, որ բնորոշ են միայն Վայոց ձորին, ինչպիսին են հորած պանիրը և յուրահատուկ ապուրը։ Դուք նաև կսովորեք վայրի խոտաբույսերի մասին, որ հավաքված են հենց շրջակա բլուրներից, և որոնք տեղացիները օգտագործում են խոհանոցում և բժշկության մեջ։
Հյուրատունը գտնվում է նույնանուն գյուղում․ այն անունը ստացել է 1980-ականներին սողանքի վտանգի պատճառով գյուղացիների՝ «նոր» Մարտիրոս տեղափոխվելու շնորհիվ, որը գտնվում է երկու կմ հեռավորության վրա։ Այնուամենայնիվ, Գոհարն ու Համլետ Եղիազարյանը մնացել են հին գյուղի կենտրոնում՝ իրենց հյուրատան հետ, որը Համլետի հայրական տունն է՝ կառուցված 1960-ին։
Գոհարն ու Համլետը քաջատեղյակ են տեղական խոհանոցային ավանդույթներին, որոնցով մեծ սիրով կիսվում են իրենց հյուրերի հետ։ Նրանք կբացահայտեն մոտակա սարերից հավաքված վայրի խոտաբույսերի կիրառման տարբեր եղանակները։ Գոհարի տարերքը հատկապես այս ավանդական գիտելիքների պահպանումն է։ Դուք հնարավորություն կունենաք զգալ բույրերը և համերը՝ չորացված և թարմ խոտաբույսերի հարուստ հավաքածուի միջոցով՝ միաժամանակ լսելով դրանց օգտակար հատկությունների և կիրառությունների մասին։
Փորձառության աստղը և ապուրի հիմնական բաղադրիչը կարշմն է՝ չորացրած վայրի բույս, որ բնորոշ է միայն Վայոց ձորի տարածաշրջանին։ Մայիս-հունիս ամիսներին՝ կարշմի հավաքչության ընթացքում, դուք կարող եք օգնել նաև հյուսել բանջարը։ Անկախ տարվա եղանակից՝ կարշմը հրաշալիորեն միախառնվում է ապուրի այլ բաղադրիչների հետ․ ոսպ, բլղուր, ծեծած ընկույզ, սխտոր և չոր լավաշ։ Գոհարի հետ միասին դուք կստեղծագործեք ձեր կարշմով ապուրը՝ այս համեղ և անուշաբույր ուտեստը համեմելով այն մի շարք խոտաբույսերով։
Մինչ ապուրը կեփվի, Գոհարն ու Համլետը ձեզ ցույց կտան ինչպես պատրաստել հորած պանիր՝ ոչ շատ տարածված համեղ պատառ, որ հատուկ է Մարտիրոսին։ Սկզբում պանիրը մանրացվում և համեմվում է տարատեսակ խոտաբույսերով։ Գոհարի և Համլետի օգնությամբ դուք կավե կճուճները կլցնեք այս ախորժալի խառնուրդով, անյուհետև կշրջեք լիքը կճուճները և փոքր հորում կծածկեք հողով, որտեղ մոտ հինգ ամիս պետք է պահել, որպես պանիրը ստանա անհրաժեշտ համը։ Բայց մի անհանգստացեք․ ձեր հյուրընկալները արդեն նախօրոք պատրաստած հորած պանիրը կհյուրասիրեն ձեզ, ուստի կարող եք վայելել այն, մինչ ապուրը պատրաստ կլինի։
Կարշմով ապուր ուտելը հատուկ արարողություն է, որին տեղացիները հրավիում են իրենց ազգականներին և ընկերներին։ Այս առիթով մարդիկ հավաքվում են ոչ միայն գյուղից ու մարզից, այլ նաև մայրաքաղաք Երևանից՝ տեղական հայտնի ուտեստը վայելելու համար։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Համլետի և Գոհարի հետ՝ ամուսիններ հին Մարտիրոսից, ովքեր հիմնել են հյուրատուն՝ իրենց գյուղի և մարզի բնական և պատմական գրավչությունները ներկայացնելու համար, որոնց հետ կապված են եղել ամբողջ կյանքում։ Չնայած Համլետը, աշխատանքի բերումով, ժամանակավորապես տեղափոխվել էր Վայք, այժմ վերադարձել է իր հայրական տանը նոր կյանք հաղորդելու՝ հյուրատան հիմնադրումով։ Տեղական բույսերի մասին իր հարուստ գիտելիքներով՝ Գոհարը միացել է ամուսնուն՝ հին Մարտիրոսի խոհարարական ավանդույթները պահպանելու համար։ Միասին նրանք մեծ ոգևորությամբ պատմում են այն հայերի մասին, ովքեր բնակություն են հաստատել այստեղ ավելի քան 700 տարի առաջ։ Միացեք Համլետին և Գոհարին՝ ծանոթանալու տեղական խոտաբույսերի՝ ինչպես խոհարարական, այնպես էլ բուժական կիրառություններին։