Թե՛ գարնանը, թե՛ ձմռանը, թե՛ հյուսիսում, թե՛ հարավում կազմակերպվող փառատոներն ու համայնքային տոնակատարությունները հասարակական կյանքի կարևոր մասն են կազմում: Ամեն տարի ավելի քան երեսուն փառատոն համախմբում է մարդկանց արհեստների, խոհանոցի, պարի և այլ թեմաների շուրջ: «Իմ Հայաստան»-ի աջակցությամբ կազմակերպված փառատոները ձեզ հնարավորություն են տալիս բացահայտել Հայաստանը տեղացիների աչքերով:
Համտեսեք հայկական տոլման Լոռու մարզում տեղի ունեցող Տոլմայի փառատոնի ժամանակ, ծանոթացեք տեղական խոտաբույսերին գեղատեսիլ Տավուշի մարզում կազմակերպվող Հայբույս փառատոնի ժամանակ, լողացեք Սևանա լճում և վայելեք տաղանդավոր երաժիշտների կատարումները Սևան երաժշտական փառատոնի ժամանակ, համտեսեք աշխարհի ամենահին խաղողից պատրաստված գինիներ Արենի գինու փառատոնի ժամանակ և տեսեք, թե ինչպես է ստացվում բրդից գորգ Ոչխարների խուզման փառատոնի ժամանակ: Այս էջում կարող եք ծանոթանալ այն բոլոր փառատոներին, որոնց աջակցում է «Իմ Հայաստան» ծրագիրը, այնուհետև այցելեք FestivAr փառատոների ասոցիացիայի կայք և փառատոների օրացույցի հիման վրա պլանավորեք ձեր այցը:
ԵՐԵՎԱՆ
ԼՈՌԻ
ԼՈՌԻ
ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆ
ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՏԱՎՈՒՇ
ՏԱՎՈՒՇ
ՏԱՎՈՒՇ
ՏԱՎՈՒՇ
ՍՅՈՒՆԻՔ
ԼՈՌԻ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ԱՐՄԱՎԻՐ
ԱՐՄԱՎԻՐ
ՍՅՈՒՆԻՔ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ՍՅՈՒՆԻՔ
ՏԱՎՈՒՇ