COVID-19 Travel Update: Learn More

ԴիլիՏոն արվեստի և արհեստի ամենամսյա տոնավաճառ

ԴիլիՏոն արվեստի և արհեստի ամենամսյա տոնավաճառ   նկար

Ամառնն անցկացվող ԴիլիՏոն ամենամսյա տոնավաճառին Դիլիջանի և հարակից 6 գյուղերի արտադրողները և ստեղծագործողները ներկայացնում են համայնքի տեղական հուշանվերները, ձեռքի աշխատանքներն ու ուտեստները։

Փառատոնի ընթացքում այցելուները կարող են սովորել ժողովրդական պարեր, պատրաստել ձեռագործ հուշանվերներ, մասնակցել խաղերին և մրցույթներին, և իհարկե, համտեսել տեղական ավանդական ճաշատեսակները: Փառատոնի նպատակն է տեղացիների համար խթանել զբաղվածությունը՝ ստեղծելով համայնքային զբոսաշրջային զարգացման նոր հնարավորություններ:

Փառատոնի մանրամասները

15 Օգոստոսի, 2021 | Դիլիջան, Տավուշի մարզ

Երիտասարդ երաժիշտները նվագում են ավանդական երաժշտական գործիքներ:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Տոնավաճառը մեծ զվարճանք պատճառեց բոլոր երեխաներին և հնարավորություն տվեց տարբեր տարիքային խմբերին մասնակցել ընկերական մրցույթների:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Տեղի պարային խումբը կատարում է ավանդական ժողովրդական պար ԴիլիՏոն փառատոնի հյուրերի համար:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Այս ամենամսյա տոնավաճառը մայիսից մինչև օգոստոս տեղաբնակ արհեստագործ վարպետներին և այլ ձեռագործ ապրանքներ արտադրողներին ապահովում է կայուն եկամուտով:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Երեխաների համար նախատեսված անկյունում մուլտ հերոսները զբաղացնում էին երեխաներին:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։