Աղավնավանք գյուղը գտնվում է Տավուշի մարզում. խաղաղ վայր՝ ընդարձակ, վեհաշուք տեսարաններով: Գյուղն անվանվել է Աղավանավանքի պատվին, որ թաքնված է մոտակա անտառի ծառերի սաղարթներում: Մարզի չքնաղ բնապատկերներին և առատ բուսականությանը դժվար է գերազանցել, բայց Աղանվանքում բնապատկերներից զատ շատ ավելի գրավիչ բաներ կան սիրահարվելու: Սա մարդկանց միջմշակութային համակեցության կենդանի օրինակ է, ովքեր 1980-ական թվականներին Խոհրդային Ադրբեջանի կազմում բռնի տեղահանվել են իրենց տներից: Իր սովորույթներով, ավանդույթներով և խոհանոցով՝ Աղավնավանքը կատարյալ վայր է հայկական մշակույթի մասին սովորելու՝ լոշի թխման և խորովածի վարպետաց դասի միջոցով:
Թոնիրն անհրաժեշտություն է տեղական լոշի թխման համար, որը կարելի է համտեսել միայն այս շրջանում, և որը հրաշալիորեն համադրվում է խորովածի հետ: Այցելելով Աղավնատուն՝ ձեզ հնարավորություն կտրվի թաթախվել հացի խմորի պատրաստման մեջ՝ միաժամանակ լսելով այս ավանդույթի մասին պատմություններ: Լոշը ձևելուց հետո, հերթը այն թոնրի՝ տաքությունից շառագունած պատերին խփելն ու սպասելն է մինչև խմորը կդառնա կարմրաթուշ հաց: Ձեր թարմ թխված լոշը իդեալականորեն համադրվում է հաջորդիվ պատրաստվող խորովածի հետ:
Տավուշի խոզի միսը, որից պատրաստվում է խորովածը հանրաճանաչ է ամբողջ Հայաստանում իր անկրկնելի համով: Ալեքսը ձեզ կսովորեցնի միսը ուրցով ճիշտ մարինացնելու հմտությունները: Խորովածը պատրաստում ենք կրկին թոնրում, որ միսը դանդաղ և համաչափ եփվի՝ մինչև արտաքինից խրթխրթան, իսկ ներսից հյութալի ու ախորժահամ դառնալը: Համեմունքների փունջը, թշթշացող միսը և անդիմադրելի բույրերն են խորովածը դարձնում այսպիսի հայտնի ուտեստ ամբողջ Հայաստանով մեկ:
Մինչ միսը խորովվում է, դուք կուղևորվեք մառան՝ համտեսելու տնական օղիներն և բացառիկ գինիները՝ Աղավնատան համերի ու բույրերի ամբողջական փունջը բացահայտելու համար: Ալեքսը, ով Աղավնավանքի առաջին «պաշտոնական» գինեգործն է, համադրում է իր ընտանիքի ավանդական գինեգործական հմտությունները ժամանակակից մոտեցումների հետ՝ պատրաստելով կարմիր և սպիտակ ընտանեկան գինիներ՝ տեղական խաղողի տարբեր սորտերից:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Ալեքս Ներսիսյանի հետ, ով հիմնադրել է Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոնը՝ Աղավնավանքի մշակութային ժառանգության ներկայացման և պահպանման համար, որի ներկայիս բնակիչները 1980-1990-ականներին բռնի տեղահան են արվել Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող 17 տարբեր բնակավայրերից: Տեղացիները կիսվում են հարուստ մշակութային ավանդույթներով, հատկապես խոհարարական այնպիսի սովորույթներով, որ եզակի են ամբողջ Հայաստանում: Ինչպես Ալեքսն է մեկնաբանում՝ «Մեծանալով ես տեսնում էի, ինչպես են իմ հասակակիցները լքում գյուղը տարբեր դժվարությունների պատճառով: Ես որոշեցի, որ երբեք չեմ հեռանա գյուղից, ավելին, հեռացողներին կվերադարձնեմ»: Ալեքսը համարում է, որ գյուղերը «մարդկանց փրկության տապաններն» են, և հույս ունի, որ մի օր բոլորը երազելու են գյուղեր տեղափոխվել և ապրել այդ գյուղերում: Այս գաղափարը դարձավ Աղավնատուն կենտրոնի կարգախոսը, որը, Ալեքսի ջանքերի շնորհիվ, Աղավնավանքը դարձրել է վերածննդի, մշակութային երկխոսության և համայնքի զարգացման լավագույն օրինակ: