COVID-19 Travel Update: Learn More

«Գութան» ազգագրական երգի պարի փառատոն

«Գութան» ազգագրական երգի պարի փառատոն  նկար

Տարիներ շարունակ պատմությունը, պարը և երգը համախմբել են հայ ժողովրդին։ Յուրաքանչյուր տարի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնի ընթացքում, ամբողջ Հայաստանի երաժիշտները և պարողները կատարում են երկրի տարբեր վայրերի՝ ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկությունները արտացոլող երգերը և պարերը:

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել և տարածել ավանդական երգերն ու պարերը, ինչպես նաև երիտասարդ սերնդի համար մեր մշակութային ժառանգությունը դարձնել առավել ճանաչելի:

Փառատոնի մանրամասները

25-28 Օգոստոսի, 2021 | Երևան

Հայկական ազգագրական պարերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն ունեն նաև ռազմապարերը։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Ազգագրական պարերի մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն պարային զգեստները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է իրեն հատուկ զգեստը։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Փառատոնը համախմբում է ազգային երգի և պարի սիրահարներին Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում ՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Գութան փառատոնի առաքելությունը ազգային երգ ու պարի պահպանությունն է, և այն սերունդներին փոխանցելը։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Փառատոնին մասնակցում են տարբեր հայկական ազգագրական խմբեր, որոնց ներկայացրած պարերն ունեն իրենց առանձնահատուկ բովանդակությունն ու պատմությունը։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։