Այս տարի առաջին անգամ հիասքանչ Դսեղ գյուղում՝ Թումանյանի ծննդավայրում, կանցկացվի բացառիկ «Ուտելի բույսերի փառատոնը»: Փառատոնը նվիրված է Հայաստանի հարուստ և արժեքավոր խոտաբույսերին, մասնավորապես Լոռու մարզի՝ հայկական խոհանոցում օգտագործվող բույսերին: Փառատոնը լի է ցուցահանդեսներով, տարածաշրջանի ուտելի բույսերով պատրաստված ավանդական ճաշատեսակների համտեսներով, ներկայացումներով, երաժշտական և պարային ծրագրերով և ավանդական հայկական խաղերով:
Փառատոնի մանրամասները
10 Հուլիս, 2021 | Դսեղ, Լոռու մարզ