Լինելով Լոռու նշանավոր մշակութային կենտրոն` Վանաձորի կերպարվեստի թանգարանն ունի բազմաթիվ ռուս, եվրոպացի և հայ, մասնավոապես` Լոռու արվեստագետների հեղինակությամբ ստեղծված կտավների, քանդակների, նկարների, հրապարակումներ և դեկորատիվ արվեստների այլ նմուշների մոտավորապես 2,000 հավաքածու: Լուսավոր ցուցասրահներում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի մշակույթն ու արվեստը ներկայացնող տարբեր աշխատանքների, այդ թվում նաև` լանդշաֆտային կտավների, կին արվեստագետների աշխատանքների, ականավոր հայերի դիմանկարների և հայոց պատմությունը ներկայացնող այլ ցուցանմուշների հետ: Ամեն տարի թանգարանում կազմակերպվում են ավելի քան տաս հատուկ ցուցահանդեսներ և ավելի քան քսան հասարակական միջոցառումներ: