«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ներկայացնում է ձեռագործ աշխատանքներ, որոնք ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Այցելուները կարող են դիտել աշխատանքների պատրաստման ստեղծագործական ընթացքը, մասնակցել վարպետաց դասերին, և իհարկե, ձեռք բերել արհեստագործների վերջին հավաքածուները։
«Իմ ձեռագործ Հայաստան փառատոնը» ներկայացնում է Հայաստանի մարզային համայնքներում ավանդական արհեստները` ներառյալ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:
Փառատոնի մանրամասները
11-12 Սեպտեմբերի, 2021 | Երևան